Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/49

Այս էջը սրբագրված է

Ա՜յ ձի, զքեզ գովել կամիմ,
Ցըլայգըլուխ ծնունդ ծովային,
Բաշըդ հրեղէն է քո,
Լանջդ և մէջքդ է քո առիւծին:

Սմբաքդ յօրինած կազմած,
Հանց ուժեղ զին՛չ ֆիլն ահագին.
Երանի տամ այն մարդոյն,
Որ նստի վերայդ տիրովին:

Տէր և տենչալի աղայ,
Եւ քաջանց ազգէն գերակայ,
Զերիվարդ որ ձեռ բերիր
Եւ հեծար անվախ վեհական,

Պատրաստ լեր, ամուր կացիր,
Դայ է ձի, և դու մին արքայ.
Դու աստուածաշուք պատկեր,
Դայ ունդ ծովիտ, որ ցընծայ:

Աստագէտ մ’ յառաջ եկեալ
Ու ասաց. «Փիլիպոս արքայ,
Դայ չէ յումեքէ ծնունդ,
Բայց Մսրայ Նեգդանիբոսայ:

Իսկի քեզ նման դայ չէ,
Աւատայ Փիլիպոս արքայ
Ի ոչ արարածոց որդի՝
Ամոնի կամ Արամազդա: