Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/73

Այս էջը սրբագրված է

և անգամ ես ոչ կենդանւոյ: Մեռանիմ ընդ իմ մեռելոյդ, կորնչիմ ընդ կորուսելոյդ, նուաղիմ ընդ ոգևորիդ, տապանամ ընդ տքնեցէղոյդ, խոցոտին ընդ հարեալ սրտիդ: Այժմ պիտոյ է ինձ տապարն Հեփեստոսի առ ի հերձանել զգլուխս ծնողիս Աթենայ: Այլ զի՞նչ ասացից, արքայ և արքայորդի, կորուսի զքեզ՝ արտաքս գնալով քեզ ի Մակեդոնէ, և այլ ոչ ևս տեսի: Ծագեցար իբր արուսէակ, և ցնդեցար նման մրրկի, գոչեցեր ամպօք իբր առիւծ, և տկարացար զինչ սարդի ոստայն, ծաղկեցար իբր զգարուն, և խորշակահար եղեր թարշամեալ, որ բազումք յինէն զարհուրէին, այժմ ես ի բազմաց կորնչիմ: Ուրեմն յաղթեցին ինձ անէծք մօրն Դարեհի կամ ծնողին Պաւրոսի՝ արքայի՛ն հնդկաց, որ ես այս թշուառութեանս հանդիպեցայ:


ԵԹԷ ԶՈՐՊԻՍԻ ՈՂԲՍ ՅՕՐԻՆԵԱՑ ԴՈԻՍՏՐՆ ԴԱՐԵՀԻ ՀՌՈՔՍԻԱՆԷ

ԿԻՆ ԱՇԽԱՐՀԱԿԱԼԻՆ ԱՂԵՔՕԱՆԴՐՈԻ

Ջնջեցաւ կտակ կենաց հիքոյս և թշուառահայս. անմահիցն ջոկք մարտ եդեալ լքին զիս յերկուց դիմաց ի Պարսից և ի հելլենացւոց: Դարեհ չէ ի միջի հայրն իմ հռչակաւոր, և Աղեքսանդրէ բարձաւ ի միշոյ, խուժադուժքն ցրուեցան և մակեդոնացիքն կան տարակուսեալ, տուն հօր իմոյ քայքայեայ ցրուեցան, և ապարանք առն իմոյ մեծապէս տատանեցան, իսկ ես հոսայ իբրև զջուր, կոխան եղէ իբրե զհող անպիտան: Ընդէ՞ր երկնեաց արգանդն Հռոդոգունեայ, կամ ընդէ՞ր ոչ հարին զիս աշտէիւ վիրաւորք հօրն իմոյ: Այդպէ՞ս առեր զիս յաւանդ ի ձեռանէ հօր իմոյ, տէր իմ Աղեքսանդրէ, զի և աւուր միոյ տեսլեան երեսաց քոց ոչ եղէ արժանի, արարեր զիս դշխոյ և թագուհի, և