Այս էջը հաստատված է

(պորտո ֆրանկո), վորպեսզի բոլոր տեղերի ապրանքները հավաքվեն այնտեղ։ Կազմակերպում եր հատուկ առետրական ընկերություն՝ Լըվանի հետ առևտուր անելու համար. մի ընկերություն, վոր բաղկացած եր հայտնի ֆինանսական գործիչներից և վորի, դրամագլուխը 15 միլիոն լիվր եր։ Այս ընկերությունն ստանում եր Լուի 14-դից մեծամեծ արտոնություններ, վորոնք նրա գործունեյության ասպարեզն ընդարձակում եյին նաև ցամաքի վրա, այն հարյուրավոր հյուպատոսարանների, փոխ-հյուպատոսարանների, աոևտրական գրասենյակների միջոցով, վորոնք ցրված եյին Միջերկրական ծովի ափերին մինչև Սև ծով և Պարսից ծոց[1]

Այս առևտրական ընկերության գործերն, այնուամենայնիվ, լավ չեյին գնում։ Կոլբերը հարկ եր համարում ստանալ թյուրքաց կառավարությունից նորանոր արտոնություններ։ Բայց սկսված բանակցությունները նոր կապիտուլասիոն կնքելու մասին նոր հավելումներով՝ մերժողական տրամադրություն եյին առաջ բերում թյուրք պաշտոնյաների շրջանում, ուր առհասարակ սկսել եր մի սառն վերաբերմունք կազմվել Ֆրանսիայի վերաբերմամբ շնորհիվ այն հանգամանքի, վոր ֆրանսիացիները գաղտնի կերպով ոգնել եյին վենետիկցիներին, վորոնք պատերազմ ունեյին թյուրքերի հետ։ Մեծ վեզիր Քեոփրուլուն ասում եր ֆրանսիական դեսպանին, «Մենք գիտենք, վոր դուք մեր բարեկամներն եք, բայց ամեն տեղ ձեզ պատահում ենք մեր թշնամիների հետ»[2]։

Բանակցությունները խիստ կերպարանք ընդունեցին մանավանդ 1670-ից, յերբ Լուի 14-դը Կ.Պոլիս դեսպան ուղարկեց մարքիզ Նուանտելին, վորն յեկավ իր պաշտոնատեղին ռազմական նավատորմով։ Նավերը խարիսխ ձգեցին սուլթանի պալատի դիմաց, վողջույնի թնդանոթաձգություն չարին ու շարվեցին ռազմական կարգով։ Ազգաբնակությունը յերկյուղի մեջ ընկավ, սպասում եյին թե հիմա պատերազմ կսկսվի, բայց Սուլթանի մոր միջամտությունը վերջ դրեց, այդ դրությանը։ Ֆրանսիական նավերը վողջունեցին և հետո գոռոզ դեսպանը մեծ շուքով քաղաք մտավ: Այս վարմունքով ուզում եյին վախեցնել թյուրքերին, բայց մեծ վեզիրը վախեցողներից չեր և սառնությամբ լսեց

  1. Paul Masson- «Histoire du commerce fransais dans le Levent au XVII siecle», Paris, 1890, p. 183-184.
  2. Comte de Sant-Priest-«Memoire sur L'Ambassade de France en Turquie» Paris, 1877, p. 229.