վորը շահագործելու համար նա, իհարկե, պիտի տարածեր ամեն տեղ և միշտ ել լսելի պիտի դարձներ իր ունկնդիրներին։ Գլխավորապես այս պատճառով եր, վոր 17—րդ դարի յերկրորդ կեսում այս ներսեսյան ավանդությունը խոսքի առարկա յեր հայաբնակ շատ տեղերում։
1665 թվին Յերևան հասան յերկու ֆրանսիացի ճանապարհորդներ, Դը-Լալան և Դը-լա-բուլլե լը-Գուզ, վորոնք ճանապարհորդում եյին թագավորի հրամանով՝ յերկրներն ու առևտրական հանգամանքներն ուսումնասիրելու համար։ Մայիսի 20-ին թագավորին գրած նամակում նրանք մանրամասն պատմում եյին իրենց ուղևորությունը Երզրումից մինչև Յերևան և ասում.
«Դղյակում, ինչպես և քաղաքում, ապրում ե հայերի մի բազմություն, և ամենքը, վորքան և կան, ինչպես և նրանք, վորոնց մենք տեսանք Թյուրքիայում հեծելիս ոսմանյան բռնակալության տակ, ամեն որ սպասում են, թե վերջ կունենա իրանց թշվառությունը ձեր մեծության հաղթական զենքերից մի թագավորի, վորի մեծությունն ու կարողությունը նրանք ճանաչում են»[1]։
Անշուշտ, այս տրամադրությունը ֆրանսիացի ճանապարհորդներն իմացել եյին` ամեն տեղ հարց ու փորձ անելով և խոստումներ մեջ գցելով, ինչպես նաև Եջմիածնում, ուր նրանք տեսնվեցն հայ կղերական դիվանագիտության վարիչների հետ և լսեցին նրանցից ել, ինչպես լսել եյին ամեն տեղ, թե տեսնում են, վոր կատարվում ե Ներսես Պարթևի գուշակությունը։ Յեվ վորովհետև այդքանը դեռ բավական չեր, ճանապարհորդ գործակալները հայտնում եյին ի գիտություն թագավորի, թե բոլոր հայերն ընդունում են նրան, իբրև իրանց ազատությունը վերանորոգողի և իբրև իրանց յեկեղեցու և հավատի հավանավորոդի»։
Վերևում հիշատակված Միշել Ֆեբվր կրոնավորն, արդեն 1873-ից հետո, յերբ ֆրանսիական խաչակրությունն եր ավետվում ամեն տեղ, այսպես ե պատմում Ներսես Պարթևի ավանդությունը։ Գուշակելով հայերին ամեն տեսակ դժբախտություններ անհավատների ձեռքից, Ներսեսն ասում եր, թե մի որ նրանք ազատված կլինեն թյուրքերի դաժան բռնակալությունից ֆրանկների հաղթական զենքերով, վորոնք Կ. Պոլսի և Յերուսաղեմի տերերը կդառնան, կնվաճեն ամբողջ Թյուրքիան մինչև Թավրիզ, վոր մի ժամանակ, ս. գրքի մեջ, կոչվում եր Յեկբատան, և այնուհետև Յերուսաղեմի ս. Հարության տաճարի դռները կծածկեն վոսկով և մարգարիտներով[2]։