Այս էջը հաստատված է

կաթողիկոսի աղերսանքը և ազատություն կազմակերսլե Հայաստանի համար: Ստեփանոս կաթողիկոսը գնում եր Իտալիա և հայ կղերական դիվանագիտության անաջող և անհետևանք դիմումներից մեկն եր կատարում, թեև պապի վոտների տակ եր սփռում հայ ժողովրդի կաթոլիկացման հոժարությունը:

Յերկրորդ նույնանման դիմումը տեղի յե ունենում 15 տարուց հետո, Ստեփանոսի հաջորդ Միքայել Աեբաստացի կաթողիկոսի կողմից, 1562-ին յերբ կաթողիկոսն ինքը չեր Հռոմ գնում, այլ իր տեղ ուղարկում եր ՍաՖար կամ Աբգար անունով մեկին՝ Թոքաթ քաղաքից, վոր, ինչպես յերևում ե, հարուստ վաճառական եր և, հետևելով իր դասակիցներից շատերի որինակին, իրան համարում եր թագավորական ծագում ունեցող և վորովհետև դիվանագիտությունը հոգևորականների մենաշնորհն եր, ուստի Միքայել կաթողիկոսը տալիս եր իր այդ «արքայազուն» վաճառական դեսպանին դպրի աստիճանը։

Լուսավարչականությունն այս յերկու դիմումներն անում եր հուսահատության ծայրին հասած այն սարսափներից, վորոնք տարիների ընթացքում թափվել եյին հայ ժողովրդի գլխին թյուրք-պարսկական պատերազմների հետևանքով։ Այնքան անտանելի յեր մանավանդ Եջմիածնի դրությունը, վոր կաթողիկոսները թողնում եյին իրանց աթոռը և փախստական դառնում։ Հռոմի պապն եր այս դրության մեջ թվում փրկության միջոց և հայ կղերական դիվանագիտությունն իր դասակարգային դիրքերը փրկելու համար բռնադատվում եր մինչև իսկ դավանական զիջումների բանակցություններ խնդրել։

Դիմումների ծրագրային մանրամասնությունները մեզ հայտնի չեն և մենք չենք կարող ասել, թե դիմողներն ինչ եյին սպասում Յեվրոպայից յերկու հզոր պետությունների մեջ կեղեքվող յերկրի ազաության համար,-արդյոք հրաշագործությո՞ւն խոսքով, հրամանով կամ դիվանագիտական ճնշումներով։ Գործունեյության այս յեղանակը յեթե անպետք ե մեր ժամանակներում, ավելի ևս անպետք, անգամ անկարելի յեր այն ժամանակներում։ Մնում եր միակ իրական, բոլոր տեղերի և ժամանակների համար հասկանալի լեզուն-զենքը, խաչակրաց արշավանքը։ Յեթե այս ակնկալությունն ուներ հայ կղերական դիվանագիտությունը, այդ ուրիշ մի բան չեր կարող նշանակել, բայց միայն այն, վոր 16-րդ դարում ել մնացել եր նույնը-մանկամիտ, ինչպես ծնվել և մեծացել եր։ Ճիշտ ե, Պիոս չորրորդ պապը շատ լավ ընդունեց դպիր Աբգար Թոխաթեցուն, խոստացավ նույնիսկ, թե նրան