Այս էջը հաստատված է

հոտային տնտեսությունների տեղափոխությունը դեպի լեռների կանաչ ու զով աշխարհը, ուր և ամբողջ ամառվա ընթացքում յերևում են կաթնային տնտեսություն վերաբերյալ աշխատանքները։

Այս մի շատ հին յերևույթ ե և բոլորովին սխալ կլինի կարծել, թե թյուրք ցեղերն են այստեղ բերել քոչվորությունը: Նրանց այս կողմերում յերևալուց շատ առաջ են տեղեկությունները մեզ հավաստիացնում, թե տնտեսական շարժումը տեղական ծագում ունի: Ամառը լեռներն ստանում եյին իրանց հատուկ տեղային անվանումը-«հովոց»[1]), վոր այժմյան «ամարանոց» բառի նախահայրը պիտի համարվի։ Մենք ունենք և մի ուրիշ տեղեկություն, վոր վերաբերվում ե իններորդ դարին և աղոտ հասկացողություն ե տալիս հովոց գնացողների թվի մասին: Միայն Ղարաբաղի Մեծիրանք գավառակում հեղեղը մի ամառ քշում տանում ե խաշնարածների 800 վրան, «որք եկեալ էյին ի Կովկասայ յապուր՝ յաւուրս ամարայնւոյ»[2]

Բայց ժողովրդական անտեսաթյան այս ճյուղը առաջնակարգ պիտի լիներ և միևնույն բնական տնտեսության պայմաններին յենթարկված լեռնաբնակ ազգաբնակության մեջ: Իսկ այս հնարավոր եր լեռան և դաշտի մերձավոր աշխատակցությամբ, վորովհետև յեթե լեռը հովոց եր, դաշտն ել ձմեռոց եր։ Յերկարատև դառնաշունչ ձմեռը լեռներում նույնքան անհրաժեշտ եր դարձնում անասունների համար տափաստանի մեղմ, խոտավետ ձմեռը, վորքան նույն տափաստանի ամառնային կիզիչ արևը փրկագործ եր դարձնում լեռնային հովոցը։ Յեվ այս աշխատակցությունն ել արձանագրել ե պատմությունը ավելի ևս հին ժամանակներից։ Այսպես, յոթներորդ դարում հոնաց թագավորը հարձակվում եր Կուր-Արաքսյան տափաստանի վրա և հափշտակում եր այնտեղ արածող բոլոր հոտերը, վոչ միայն բնաշխարհիկները,—ասում ե Կաղանկայտուացին, «այլ և որ Այրարատյան գաւառաց և ի Սիւնեստանեայց աշխարհէն հօտք և անդեայք ի ձմեռնաճաշակ դաշտն եկեալ էին յարօտ»[3]), դրանց հետ և հազարավոր մարդկանց: Աղվանից Ջվանշիր իշխանը թափում ե մարդկանց ե անասունների այդ գերությունը, և մենք ունենք ազատվածների մի այսպիսի ցուցակ.— «Դարձուցանէր յաւարէ անտի հարիւր և քսան հազար հօտից և եօթն հազար ձիոց և

  1. Մովսեսի Կաղանկայտուացւոյ պատմութիւն Աղուանից, Թիֆ. 1913, յեր. 98
  2. Անգ., յեր. 380
  3. Անգ., յեր. 218