Այս էջը հաստատված է

արջառաց բաղմութիւն և ոչինչ նուազ քան ղհազար արանց գերելեաց»[1]):

Աակայն այս տնտեսական համերաշխությունը լեռան և դաշտի մևջ կարող եր տևական լինել այնքան ժամանուկ, վորքան նրանք յերկուսը միևնույն պետության մասնիկներն են կազմում: Բայց այսպիսի դրություն միշտ չեր պահվում, և դաշտի ու լեռան հարաբերությունները հաճախ յենթարկվում եյին տեգային իշխանությունների քմահաճույքին: Հեշտ եր լինում իւզել լեռան հարաբերությունները դաշտի հետ, մինչդեռ դաշտի հարաբերությունները լետան հետ մնում եյին անխզելի։ Այսպես եյին տրամադրում յերկու տնտեսությունների ուժերը։ Լեռը նըստակեցություն եր, և դաշտ ուղարկում եր իր անասունները միայն: Ծանր դեպքերում նա հեշտ կարող եր զոհել իր տնտեսական շահը, քան ավարի և սպանության վտանգին յենթարկել իր անդամների գույքն ոլ կյանքը: Այսպես չեր վաչկատուն տնտեսությունը: Նա հովոց գնում եր ամբողջովին, տանելով իր հետ ընտանիքը, ամբոդջ շարժական գույքը, համայնական կարգն ու կազմակևրպությունը։ Այս, ուրեմն , կյանքի և մահվան հարց եր, այն ել վոչ թե անհատական, այլ համայնական, անգամ ցեղային։ Հետևաբար նա պիտի պաշտպան եր դրությունն իր բոլոր ուժերով: Յեվ այսպես ել անում եր նա, գործադրելով հարկավոր դեպքում և բռնություն:

Լեռնային տնտեսությունը, ինչպես և ամեն մի նստակեցություն, նեղված եր վաչկատունից: Այս, սակայն, համարվում եր մի անխուսափելի չարիք, վորի հետ լեռնցին ակամա հաշտվում եր, քանի վոր, վերջին հաշվով, վաչկատուն տնտեսությունն իր ընդարձակ և հարուստ անասնապահական պաշարեղեններով և նյութերով խոշոր ոգուտներ եր տալիս լեռնցի ազգաբնակության ամբոդջ ամառվա ՚ընթացքում։

Այս հանգամանքով պետք ե բացատրել, վոր լեռնային տընտեսությունը հետզհետե պակասացնում եր իր անասՆ տպահությունը, կառչած մնալով իր յերկրագործոլթյան։ Դաշտը գերազանցում եր նրան, իհարկե, և այս ճյուղի մեջ, ունենալով, բացի դրանից, և այնպիսի արդյունագործություններ, որինակ՝ մետաքսագործություն, գորգագործություն, կաշեգործություն, վորոնց մասին լեռնցին կամ բոլորովին հասկացողություն չուներ, կամ ուներ շատ խեղճ հասկացոդություն: Վերջապես, դաշտի

  1. Անդ, յեր. 219.