Այս էջը հաստատված է

մի առանձին կազմակերպված յերկիր, վոր նվաճվեց Ուրարտական թագավորի ձեռքով: Այսպես չե Հյուսիսային Ղարաբաղը (Արցախը): Սրա մասին հատուկ հիշատակություն մենք վոչ մի տեղ չունինք, սակայն հայտնի յե, վոր սա մտնում եր իբրև բաղկացուցիչ մաս այն ընդարձակ պետական կազմակերպության մեջ, վոր ընդհանուր առմամբ կոչվում եր Աղվանից աշխարհ և վոր բռնած ուներ Արեվելյան Այսրկովկասի բոլոր տափաստանները` կովասյան շղթայից մինչև կասպից ծովը, ունենալով լեռնային ծայրագավառներ Արցախը և Ուտիքի մի մասը:

Ինչպիսի ժողովուրդների եյին պատկանում այդ յերկիրները միձույլ մեծ ցեղային խմբավորումների մասին մտածել չի յել կարելի: Իսկական ազգեը չկային, կային միայն ցեղային մեծ կամ փոքր ընտանիքներ` բազմաթիվ մեծ ու փոքր ներքին տրոհումներով ու ճյուղավորություններով: Այսպիսի կազմ ուներ այդ ամբողջ ազգաբնակությունը, վոր տարածված եր փոքր ընտանիքներն իրենց ծագման տեսակետից յերկու գլխավոր ճյուղեր եյին կազմում - մեկն ընդունված ե անվանել արիական, և այս համեմատաբար նորեկ մի ազգագրական տարր եր, իսկ մյուսը, վորի համար գիտությունը պայմանորեն կիրառում ե հեթիթական անվանումը, ներկայացնում ե ավելի հին, բնիկ և ավելի բազմամարդ ու ծավալուն ազգաբնակչական տարրերը: Սրանց թվին եյին պատկանում վրացիները, կովկասյան լեռնաշղթան գրաված լեռնականները, և այն անթիվ ցեղերը, վորոնք խտացած եյին Մերձ-Կասպիական և Կուր-Արաքսյան տափարակները, ծածկում եյին իրանցով Փոքր Կովկասի լեռնային ամբողջ հայկական բարձրավանդակը, Վանի և Ուրմիայի լճերի ավազանները, մինչև Հայկական Տավրոսի և Զագրոսի լեռնանցքները:

Հեթիթական ցեղերի այս միջերկրական ծովը կենդանի ու գործոն եր իր ներքին բաժանումներով, վորոնք կարող եյին հեռու գնալ միմյանց լեզուն չհասկանալու չափը: Բայց ցեղային լեզուների ու նրանց բարբառների բազմությունը վոչ նույն իսկ միջցեղային հարաբերությունները չեյին խանգարում, վոր բոլոր այդ տարբեր անուններով, տարբեր դիրքերով ու տեղերով տրոհված ազգագրական տարրերը լինին իրար վերաբերմամբ քույրաթիվ, այսինքն` միևնույն ծագման, հետևաբար և մշակութային տիպին պատկանող: Այս հանգամանքի հետևանքով ե, վոր հնագիտությունը նմանություն ե գտնում, որինակ` Հյուսիսային Ղարաբաղի