և Վանի նախապատմական գերեզմաններում պահված կուլտուրաների մեջ:
Նույն այս տեսակ և սրանից ավելի սերտ հարաբերություն տեղի ուներ և Ղարաբաղի յերկու մասերի մեջ, վորոնք աշխարհագրորեն ել անջատված չեյին իրարից։ Թեև հյուսիսը պատկանում եր Աղվանին, մինչդեռ հարավն ինքնագլուխ քաղաքական մարմին եր կազմում, բայց միանգամայն հազվագյուտ ե այն անձուկ հարազատությունը, վորով յերկու յերկիրները կպած եյին իրար իրանց աշխարհագրական անուններով: Արցախն ուներ Սիսական գավառ, իսկ Սյունիքն ել ամբողջովին կոչվում եր նաև Սիսական նահանգ: Յեվ փոխադարձաբար, Արցախն ել հաճախ կոչվում եր փոքր Սյունիք: Նշանակենք և այն, վոր Սյունիքն ուներ «նաբանդ» գավառ, Արցախը՝ «Մյուս նաբանդ» գավառ: Յեվ այս մերձավորությունն եր, վոր դարերի աշխատակցության միջոցով մշակեց յերկու յերկրների համար մի ընդհանուր կուլտուրա-նիստ ու կաց, սովորություններ, հագուստի ձև և վերջապես՝ մի հարուստ և ուժեղ լեռնային գավառաբարբառ: Նշանավոր ե այս կուլտուրան մանավանդ այն կողմից, վոր կրում ե իր մեջ մանր գավառակային ինքնուրույնություններ և վարիանտներ: Բայց հենց այս ե գավառայնության ստեղծագործական կենսունակությունը, աղբյուր ունենալով ցեղական ընտանիքի հին դրությունը:
Ստրաբոնը պատմում ե, վոր Աղվանքի (Ալբանիայի) պետությունը բաղկացած եր 26 առանձին մասերից, վորոնցից յուրաքանչյուրն ուներ իր սեփական թագավորը և այդ ամենքը ենթարկվում եյին իրանց միջից մեկին, վոր այդիսով դառնում եր համերկրային թագավոր և պիտի իմանար բոլոր 26 թագավորությունների լեզուն)[1]:Այս 26-ն անշուշտ գլխավոր բաժանումներն եյին, և անհնարին և, վոր յուրաքանչյուր տեղական թագավոր չունենար իր ձեռքի տակ բազմաթիվ մանր իշխողներ, տոհմապետներ: Յեթե այսպիսի մի պետական կազմակերպություն ամենամեծ մասով տարածված եր ընդարձակ դաշտավայրի յերեսին, վոր նպաստում ե միաձույլ մարդկային հանրակեցությունների կազմակերպման, ապա ուրեմն հեշտ ե յերևակայել, թե ինչ կլիներ լեռնային նահանգը, ուր յուրաքանչյուր գետաձոր, յուրաքանչյուր մեծ սարալանջ առանձնացում ե, անջատականություն ե, մանր, բայց գրեթե միշտ գոռոզ, անգամ ըմբոստ տեղայնություն
- ↑ Geographie de stranon, paris. jachette, 1891. ll, p. 106-111/