Այս էջը հաստատված է

այս ուժեղ պատմական դերին, Սյունիքի ժողովուրդների վրա յել կարելի յե տարածել նախնականության այն գծերը, վոր գտել եր Ստրաբոնն Աղվանքում։

3.

Մեր ծրագրից դուրս ե մնում Լեռնային Ղարաբաղի պատմության մշակումը սկզբից մինչև վերջ: Մեզ հետաքրքրողը, ինչպես հայտնել ենք, այն ե, վոր պարզենք, թե ինչ տեսակ կազմական կերպարանք եր ներկայացնում այդ յերկիրը, յերբ դարձավ 17-18-րդ դարերի շարժման միջավայր։ Իսկ այս նպատակի համար բավական կլինի և այն, յեթե մենք համառոտ դիմումներ կանենք անցյալի այս կամ այն շրջանին՝ բացատրելու համար յերկրի ազգաբնակության ընկերական—հասարակական կազմը և նրա մեջ հաստատված տնտեսական հարաբերությունները։

Յուրաքանչյուր լեռնաստան, լինելով մի մեկուսացած աշխարհ, բնականորեն յենթադրել ե տալիս մի համառ և խոժոռ պահպանողականություն: Այդ հատկությամբ մենք տոգորված տեսանք և ամբողջ Լեռնային Ղարաբաղը: Ուստի, թվում ե, թե նա անաղարտ պիտի պահած լիներ էր ներքին կյանքն այնպես, ինչպես սա կազմակերպվել եր դարերի ընթացքում, համբերող հանդիսանալով միայն այն փոխոխությունների վերաբերմամբ վորոնք դանդաղորեն, գրեթե աննկատելի կերպով առաջ եյին գալիս կյանքի զարգացման հետևանքով: Այս այսպես ել կար: Բայց Հայաստանի մեջ տեղի ունեցած խոր, սասանեցուցիչ քաղաքական տակնուվրայություններն իրանց հուժկու ալիքներով զարնվել են Ղարաբաղի լեռներին և չկարողանալով սրբել տանել լեռնային ամրակուռ կենցաղը ինչպես արել եյին համարյա ամեն տեղ ստեղծել են այնպիսի նոր դրություն, վոր լեռնցիությունն, իր սեփական ինքնապահպանման համար, դիմում եր ձևափոխությունների, և կարկատանների միջոցով դարձյալ պիտանի պահում հինը, հիմնականը: Ահա այդ հիմնականի վրա կարկատած կյանքն ե, վոր մեզ համար կազմում ե «խնդրո առարկա»: Բերենք, ուրեմն, նախ հիմնականը, ապա տեսնենք նրա կարկատնածը:

Հիմնականը շատ պարզ հիմքերի վրա յե դրված և ինքն ել գրեթե միանգամայն զերծ ե բարդություններից: Հասարակական յերկու շերտ, մեկը ներքևում, մեծը, ծավալունը, աշխատողը, մյուսը՝ նրա վրա նստած, փոքրաթիվ և խժռող: Այսքան անարվեստ — նախնական ե լեռնային հանրակեցությունը։ Մի հատիկ