Այս էջը հաստատված է

մեծամեծ դեպքերը, վորոնք կատարվեցին դաշտային Ղարաբաղում։ Այստեղ ել, ինչպես յեղել եր և Հայաստանում, վոչնչացավ թագավորական իշխանությունը, այստեղ ել, ինչպես և այնտեղ, ավատական հողատերերի դասն եր, վոր վարում եր յերկրի կառավարությունը, բայց հենց այս ինքնակալության մեջ ել գտնում եր իր թուլությունը, շնորհիվ այն ներքին կռիվների, վորոնք մղվում եյին ավատական ուժեղ տոհմերի մեջ ավատական գահերեցության համար, վոր նշանակում եր անթագ թագավորություն։ Յեվ այս բոլորը վերջանում եր արաբական նվաճումով, վոր մահմեդականացնում եր ամբողջ դաշտային Աղվանքը, այնպես, վոր հայացած Աղվանքը մնում եր թառած արագ ապազգայնացող և իր ընդհանուր ցեղական անունն անգամ մոռացող դաշտերի մեջ, Արցախի և նրա հարևան Ուտիք նահանգի լեռներում։ Այս ժամանակից ե ահա, վոր արցախական անտառների մթության մեջ սկսում են նկատելի դառնալ շարժումներ, վորոնք լծված են, ինչպես ամենուրեք, ավատական տերերը, դաշտից արդեն բոլորովին կտրված և այս լեռնային բարձրությունների մշտական բնակիչ դարձած հայախոս աղվանները։

Վերին աստիճանի հետաքրքրական յերևույթ և, վոր Լեռնային Ղարաբադի յերկու քույրաթիվ մասերում յեղած շարժումների մեջ կարելի յե գտնել զուգավորումներ, վորոնք կարծես ներշնչվում են իրարից անկախ կերպով, բայց ունենալով, իբրև աղբյուր, միատեսակ անհրաժեշտությունը, այն, ինչ մենք անվանեցինք հիմնական ձևափոխություն, կարկատան հիմնականի վրա։ Ապացույց՝ յերկու մասերում գրեթե միաժամանակ գոյություն ստացած նորատեսիլ իշխանությունները — գյուղական թագավորներ։

Հայտնի յե, վոր արաբական պետության անկման շրջանում կազմվեցին զանազան կողմերում գավառական թագավորություններ, վորոնցից մի քանիսը շատ ուժեղացան և ընդարձակվեցին: Գավառական թագավորությունների փորձեր եյին Հայաստանում Շիրակը և Վասպուրականը, վորոնք թեև չկարողացան ընդարձակվել մինչև հանուր Հայաստանյան իրողություն, բայց գոնե գոյության իրավունք եյին պահպանում, ունենալով այնպիսի տնտեսապես ուժեղ կռվաններ, ինչպես եյին Անի, Կարս և Վան քաղաքները։ Բայց ահա նրանց որինակին եյին հետևում և լեռնականները Լոռին, Արցախը, Սյունիքը։ Այստեղ միջավայրն արդեն բոլորովին ուրիշ ե — զուտ գյուղական, և գյուղում նստող թագավորն արդեն իր արտաքին տեսքով, իր բնակարանի