Այս էջը հաստատված է

Բայց բանը սրանով չվերջացավ։ Գյուղացիները դժգոհ մնացին այս առ ու ծախսով և սպանեցին Հակոբ յեպիսկոպոսին: Վեճը շարունակվեց տասնյակ տարիներով։[1]

Միայն այս շարժումները բավական են ապացուցելու, վոր լեռնային Սյունիքի գյուղացիությունը մի հարազատ բեկոր եր այն ճորտատիրության, վոր տանջվում եր համաշխարհային ավատատիրության ճանկեցի մեջ և իր դառն դրությունը լուսավորում եր հուսահատական ընդվզումներով, ապստամբություններով, ամբողջ գյուղացիական պատերազմներով։

Ինչ վեբարերվում ե Հյուսիսային Ղարաբաղին, մենք կբավականանանք մի բնորոշ ցուցմունքով։ «Դատաստանագիրք հայոց» յեզակի և անզուգական աշխատության հեղինակ Մխիթար Գոշը, ծնված Գանձակ քաղաքում, արդյունք եր այն ծաղկած ավատական ֆեդերացիայի, վոր, ինչպես ասացինք, կազմում եր Զաքարե սպասալարի դարը։ Այդ որենսգիրքը Մխիթարը գրել ե Աղվանից յերկրում, Գանձակի և Արցախի շրջանում, Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի խնդիրքով և հորդորներով։ Պարզ ե, ուրեմն, վոր այդ որենսդրության մեջ արձագանգ պիտի գտնեյին և տեղային իրավական հասկացողոլթյուններն ու հիմնարկությունները։ Յեվ ահա ինչ ե ասում «Դատաստանագրքի» հոդվածներից մեկը.

«Ազատ յԱրարչէն եղե մարդկային բնութիւն, այլ ծառայել տէրանց յաղագս պիտոյից եղե հողոյ և ջրոյ և զայս պատշաճ կարծեմ դատաստան-զի թողեալ զտէրունիսն, ազատ է ուր և կամեսցի կալ: Ապա թե այսմ ոչ ներէ ոք ի տէրանցն և բռնադատէ զգնացեալոն անդրէն դառնալ, զկնի մահուան հորն ազատ են որդիք ծնեալք այլուր և ոչ անդ»[2]

Այս հոդվածի վերնագիրն ե՝ «Յաղագս դատաստանաց շինականաց»։ Ասել ե, թե ամբողջ գյուղացիությունը յենթարկվում եր այս որենքին, վոր զուտ և անխառն ճորտային որենք ե. - գյուղացին ամրացված եր հողին, կարող եր գնալ մի ուրիշ տեղ միայն իր կալվածատիրոջ թույլտվությամբ, հակառակ դեպքում նա վերադարձվում եր իր տիրոջ մոտ բռնությամբ: Բայց յեթե ոտար տեղ ապրած ժամանակ ունեցել ե վորդիներ, սրանք, վերադառնալով իրանց հոր հետ, ճորտ եյին դառնում, բայց նրա մահից հետո ազատվում եյին։

Այս աղբյուրից ենք իմանում, թե ինչպես եյին հողատերերն

  1. Հ. Զորյան - «Ֆեոգալական Հայաստանի գյուղացիական շարժումները X դարում», Յերևան, 1928, յեր. 17-21:
  2. «Մխիթարայ Գոշի Դատաստանագիրք Հայող», Վաղարշապատ, 1880 յերես 320: