Պատմիչն ավելացնում էր մի այլ տեղ, թե թաթարներն այնքան հիմնավորապես եյին քանդում մարդկային բնակության տեղերը, վոր չեր կարելի իմանալ, թե առաջ այդտեղ բնակություն ե յեղել:
Այսպես եր սկսում մեռնել Խաչենի մեծ ավատատերերի դարը: Միևնույն մահացում տարածվում եր, իհարկե, նաև Սյունիքում:
Չնայած այս բոլորին, Ղարաբաղի խորաձորերում և անտառապահ խորշերում գաղված պահվեցին ժողովրդական զանգվածներ, վորոնք անցկացրին յերեք դարյան կատաստրոֆը, ծածկվելով լեռնային անհայտության, դաժանության և աղքատության տակ: Այդ թանձր ծածկոցի տակ ժողովրդական զանգվածները կառչած մնացին իրանց հին կենցաղին: Յեվ յերբ այսպիսով հասավ պատմության պարսկա - ոսմանյան շրջանը, այսինքն՝ 16 դարը, այս ընդարձակ լեռնաստանն ել արևի տակ հանեց իր ապրած աղջամուղջն ու վերքերը: Կյանքն աղքատացել ու փոքրացել եր ավելի ևս շատ, 12-13-րդ դարերի մշակույթն անհետացել եր, վայրենացման աղետը բերելով յերկրի գլխին: Գանձասարը, վոր հրաշքով ազատվել եր կործանումից, ամայի յեր դարձել իբրև ավատական դարի վարչական և մտավոր կենտրոն, և 17-րդ դարի յերկրորդ կեսի մի գրիչ մտցնում եր իր հիշատակարանի մեջ, թե մինչև Աղվանից Պետրոս կաթողիկոսը՝
«Բոլորս տունս Աղուանից ի բազում ժամանակաց կայր խախտեալ և խանգարեալ ի կարգած և ի կրօնից վանօրայք և յամենայն եկեղեցիք: Յորոց մի էր և մեծ աթոռս Ամարաս, զի յամենակաց հոլովից կայր աւեր և անբնակ ի մարդկան է. զի արք ոմանք խէնէշք և անխոհեմք փեռեկտեալ և խրամատեալ էին զթեմ և զվիճակ սորին»[1]):
Վերանորոգիչ հանդիսանում ե նույն Պետրոս կաթողիկոսը, վոր կազմակեպչական ընդունակության տեր եր և ստացել եր աչքի ընկնող վանական կրթություն: Հիշատակարանի հեղինակն ասում ե, թե նա յեր, վոր «լուսավորեց» Աղվանից աշխարհը, վերականգնեց Ամարասը: «Կաթողիկոս Պետրոս, - ասում ե նա,- եկեալ ժողովեաց զվիճակ երկրիս Նաբանդ կոչեցեալ, որ այժմ ասի Վարանդա և կացոյց առաջնորդ զաշակերտն իւն զպարոն տէր Բարսեղ»[2]): Վանքեր բարեկարգելը բավական չեր: Աղվանից յերկրում ել աշխարհաքանդությունների դարերը նույն մտավորական ավերն եյին առաջացրել, ինչ կար և Հայասստանի մյուս մասերում, այն ե՝ գրքի անհետացում, գրքազրկություն: Պետրոսն