այս ցավը բուժելու համար արտագրել եր տալիս կարևվոր գրքերը, վորոնց թվում և մովսես Կաղանկայտուացու Աղվանից պատմությունը, «զոր, - ասում ե մեր աղբյուր հիշատակարանը,- ի վաղուց հետէ սպառեալ էր ի տանէս Աղուանից և գտեալ եղև ի ձեռն լուսաւոր հոգի Ղուկաս վարդապետին և ետ գրել և որինակել վերոգրեալ հայրապետ և ետ վախմ Ամարասա և նորաշէն ս. Գրիգորիսի վանուցն»[1]):
Մի ուրիշ գրիչ ահա ինչ ե ասում Մովսես Խորենացուն վերագրվող, «Գիրք Պիտոյից»-ի հիշատակարանում.
«Իգնատիոս վատշուեր սպասաւորս եմ յերկըէն Չարաբերդայ ի գեղջէն Մեծ-Շինու, ըստ բնական տեղւոյ սննդեան ի ուխտն ս. Երից մանկանց, սնեալ և վարժեալ ի նախնի աթոռն մեր և կաթողիկոսարանն մեր Հայոց և ամենայն աղուանից ս. Գանձասար՝ որ այսու ժամանակաւ գեղեցկազարդ պայծառութեամբ շքեղացեալ գոյ՝ հոգևորին և մարմնաւորին սահմանադրութեամբ (Ի ձեռն երջանիկ կաթողիկոսին Պետրոսի) իւրովք որդիացեալ վարդապետականիս խմբիւք, յաւէտ պարապեալք հնոց և նորոց կտակարանց սրբից և արտաքնոց և քերթողութեանց արուեստից բնաւին թագաւրեալք. ոյց գլուխ և առաջնորդ լեալ մեծ վարժապետս Անդրէաս տեղեաւ Ջուղայեցի ի Շօշայ, որ այժմ ասի Ըսպահան եկեալ յայսմ ժամանակի մեծ րաբունապետն ի ս. ուխտուէն տաթևոյ և է Տաթևացի, որ է սա ի միջի բանասիրաց արեգակն. անձանձրոյթ ուսուցանելով աշակերտելոց, մանաւանդ վարժապետիս մերոյ Անդրէաս վարդապետի բերեալ ընդ իւր (Ոհան) զօրինակ գրոցն ճարտասանութեան մեծի քերթողահօրն Մեվսեսի Խորենացւոյ, որ զանունն միայն լուեալ, բայց զինքն տեսեալ ոչ բնաւ. զի էր բնաւին անհետացեալ ի մերայինս ազգաց. առեալ զաղափարեցի, եղև թիւ ավարտման սորա ի 1110=1661»[2]):
Այս պատառիկը բայց ե անում մեր առաջ մի հետաքրքիր տեսարան հայ մշակութային պատմությունից: Հայտնի յե, վոր 17-րդ դարի առաջին քառորդից Հայսատանում սկսվում ե միջնադարյան վանականության վերածնունդ՝ նախորդ յերեք դասերի ընթացքում կուտակված անգրագիտության և վայրենացման խավարը փարատելու համար և վոր այդ շարժման մեջ նշանավոր դեր եր կատարում Նոր Ջուղան[3]): Յեվ ահա նույն այդ Ջուղայից մի վարդաաետ վարժապետություն ե անում հոռավոր Հյուսիսային Ղարաբաղում, վերանորոգվող մտավոր կենտրոն Գանձասարի վանքի մեջ: Ձեռնտու յե այդ շարժման և Հարավային Ղարաբաղը, վորի մտավոր կենտրոն Տաթևը, ինչպես տեսնում ենք, վաղուց եր մտել վանական վերածնության հունի մեջ: Այսպիսով ամբողջ Լեռնային Ղարաբաղը գնում եր 17-րդ դարի գրական շարժման հետ համընթաց: