Բայց Ղարաբաղը յեթե վանական վերածնության մեջ միայն հետևող եր ընդհանուր շարժման, դրա փոխարեն պահպանել եր իր ծոցում մի այնպիսի ինքնուրույնություն, վորի նմանը չուներ վոչ մի հայաբնակ վայր։ Այդ նրա սեփական ազգային իշխանությունն եր։ Այստեղ ել մենք, Հյուսիսային Ղարաբաղի վերաբերմամբ, տեսնում ենք դարձյալ Գանձասարի կենտրոնացնող և ղեկավարող դերը։ Գանձասարը Հասան ֊ Ջալալյան իշխանական տոհմի սեփականությունն եր, և Աղվանից կաթողիկոսության աթոռն այս վանքը տեղափոխելուց հետո՝ ինքն այդ կաթողիկոսությունն ել դառնում եր նույն այդ տոհմի ժառանգական սեփականություն։ Վրաց պատմությունը հաղորդում ե մեզ մի չափազանց հետաքրքրական տեղեկություն։ 17-րդ դարի յերկրորդ քառորդի կեսին մոտ Կախեթի Թեմուրազ առաջին թագավորը հարձակվում ե Գանձակի վրա և կողոպտում ու գերում ե ամրողջ յերկիրն, սկսած այդ քաղաքից մինչև Բարդա։ Նրա հետ Գանձակ քաղաքում տեսնվում ե Գանձասարի կաթողիկոսը, վոր, կամենալով դեպի ուրիշ կողմ ուղղել հարձակվողների ռազմական յեռանդը, խորհուրդ ե տալիս թագավորին՝ ոգտվել այն հանգամանքից, վոր այդ միջոցին պարսիկներն ու ոսմանցիներն իրար հետ պատերազմի յեն բռնված և իր 40 հազարանոց բանակը տանել Արաքսի մյուս ափը և նվաճել Ատրպատականը։ Իր կողմից կաթողիկոսը խոստանում եր ոգնել թագավորին, նրա տրամադրության տակ դնելով իրան ստորադրված իշխանների (վասսալների) զորքերը։ Բայց Թեմուրազը մերժում եր այդ առաջարկությունը[1])։
Հետաքրքրականն, իհարկե, այդ մերժումը չե, այլ այն, վոր Գանձասարի կաթողիկոսն իր հոգևոր պաշտոնին միացրել եր աշխարհական իշխանության գահերեցությունը։ Ուրեմն, պահպանվել եր այդ հին հիմնարկությունը, թեև այլափոխված, կարկատնած ձևի տակ։ Յեվ յեթե սկսենք վորոնել այդ վեղարակիր գահերեց իշխանի ստորադրված «վասսալներին», այստեղ կգտնենք ավելի բազմակողմանի ձևափոխումներ, կարկատաններ։ Այս բոլորը թելադրում եր միջավայրի այն կերպարանավորումը, վոր ստեղծվել եր անկման և ավերման խուլ շրջանում։
Ամենից առաջ նկատել պետք ե այն, վոր ընկել եր յերկրի ավատական տնտեսությունը անցյալի համեմատությամբ և այլևս չեր կարող կերակրել այն ընդարձակ ավատական կազմակերպությունները,
- ↑ M. Brossest-«His'ore de la Geogie» t. ll, liv. ST. Peters, 1856 p. 64