Այս էջը հաստատված է

առաջ յեկավ Դոփյան ուժեղ իշխանական տոհմը, վորից 16֊րդ դարի սկզբում սերված ենք տեսնում այն մելիքական տոհմը, վոր տիրում եր Գեղարքունիքում, բնակություն հաստատելով Մազրա գյուղի մեջ և վոր Մելիք-Շահնազար 1֊ի անունով սկսեց կոչվել Մելիք–Շահնազարյան[1]

Պարզ ե և բուն Խաչենի մելիքական տոհմի ծագումը։ Այդ տոհմը հաստատված եր Գանձասարի վանքի մոտ, Վանք գյուղում և սերված եր Գանձասարը շինող Ջալալ-Դոլա Հասան «ինքնակալ թագավորից», կոչվում եր Հասան Ջալալյան և, ինչպես տեսանք, գահերեցություն եր պահպանում յերկրի մեջ, իր շուրջը ժողովելով ամբողջ կալվածատիրական դասը: Իսկ այդ դասը բազմաթիվ եր։ Մեր վերևում բերած ձեռագրական հիշատակարաններից մեկը պարունակում ե Վարանդա գավառի Ամարասի գյուղում ապրող պարոն-տերերի այսպիսի մի ցուցակ։ Առաջինն ե Բարսեղ արքեպիսկոպոս պարոն տեր, «ընդ սմին և միաբանք տեղոյս զՄարտիրոս, զԱլեքսան և զԵղիա պարոն տեարքն, այլ և որք կանն ի պաշտօն ուխտեաց զՈվանես պարոն տէրս... Յիշեցէք զՄարտիրոս պարոն տէրն, որ մականուամբ շեկ կոչիւր, զհայր իւր Աղան և զմայրն իւր Գուլաղն…»[2]):

Իսկ մի ուրիշ ձեռագիր (Ավետարան), վոր գրել ե Վարվառե կույսը Դադեյի վանքում (Թարթառ գետի վրա, Ջրաբերդ գավառի վերին մասում), այսպիսի հիշատակություններ ե անում 1684 թ.

«Դարձեալ յիշեցէք զվերոգրեալ րաբունապետն Տէր Պետրոս և զաստուածասէր ծնողսն իւր, զհայրն իւր զպարոն Մէլիք պէկն և զմայրն հանգուցեալն ի Քրիստոս զՄամպուպն և զհարազատ եղրայրսն իւր զՄէլիք Միրզախանն և զՄանուչար պէկն զԱթաբէկն և զՂալապէկն և Հասան պէկն և զեղբօրորդիսն և զԵաւր է պէկն և ղԱյդին պեկն և զԳրիգոր սարկաւագն և զպարոն Աստուածատուրն և զտիրացու Շաուրի բէկն և զՕլեա բէկն և զԱաղի բէկն և Սարգիսջանն և այլ ամենայն արեանառու մերձաւորս մանաւանդ զհանգուցեալսն ի Քրիստոս զաւագ եղբայրն իւր զԱղասլէկն յէշեցէք և Աստուած ոզորմի ասացէք: Դարձեալ յիշեցէք զմեծ պապն իւր զՄէլիք Պալասանն և զեղբայրն իւր զՍտեփանոս արքեպիսկոպոսն»[3]):

Արդ՝ յեթե այս միայն մի ազնվական ընտանիքի ցանկն ե, պետք ե սրանով յերևակայել, թե ուտող դասի ինչ ահագին բազմություն եր նստած Լեռնային Ղարաբաղի ժողովրդական զանգվածների ուսին:

  1. Կարապետ յեպիսկոպոս- «Դոփյան և Մելիք-Շահնազարյանք («Նյութեր այ մելիքության մասին», 2-րդ պրակ), յեր. 102-104.
  2. Ցուցակ ձեռ. Դադեան Խաչ. վարդ. յեր. 101.
  3. Ավետարան Վառվառե Կույսի, Եջմիածնի մատենադարան