Այս էջը հաստատված է

Ւ՞նչպես եր մելիքական հողատիրությունն իրականության մեջ և վոչ թե թղթի վրա, պարսկական ֆիրմանների տնորինածից դուրս, ժողովրդական զանգվածների խորության մեջ, սովորույթի որենքով ամրապնդված։ Ի՞նչ եր պահպանել այդ սովորույթը հին, նախարարական ժամանակների հողատիրության եյությունը կազմած ճորտատիրությունից։

Այս հարցն ել անորոշության մեջ ե դեգերում, ճիշտ և մանրամասն տեղեկությունների բացակայության պատճառով։ 1820-ական թվականներին Կովկասի ռուս բարձր բյուրոկրատիայի առջև դրված եր Գյուլստանի Մելիք Բեգլարյան հայտնի մելիքական տոհմի մեջ ծագած վեճը հողերի բաժանման մասին[1]): Բնականաբար, հարց եր ծագում, թե գյուղացիները մելիքների ճորտե՞րն եյին արդյոք թե վոչ: Փոխանակ այս կարևոր հարցի պահանջած ամբողջ լրջությամբ քննություն կատարելու, վավերագրեր մեջ առնելու, բազմակողմանի հարց ու փորձերով գործի մեջ մտցնելու շահագրգռված յերկու կողմն ել, այսինքն մելիքներին ել, գյուղացիներին ել, ցարական բյուրոկրատիան՝ իրան հատուկ բթամտությամբ՝ այդ վեճը հանձնում եր Շուշու գավառական դատարանին, վոր հարց ու փորձ եր անում Ղարաբաղի խանի մի քանի ազգականներին և հիմնելով լոկ այդ ցուցմունքների վրա, վորոնք իսկությամբ չեն ել բերված, հասնում եր «խորիմաստ» յեզրակացությունների, վորոնցից մի քանիսն ուղղակի զավեշտական բնավորություն են կրում: Հենց ամենից առաջ այն, վոր ռուս չինովնիկներն ամեն քայլում ասում և կրկնում եյին, վոր Պարսկաստանում չի յեղել ճորտատիրություն: Իսկ Վրաստանը Պարսկաստան չե՞ր - ամբողջովին ճորտատիրական չե՞ր: Իսկ յեթե Պարսկաստանը չլինելով հանդերձ ճորտատիրական պետություն, մի բան, վոր, դեռ հարցի տակ ե, թույլ եր տալիս, վոր իր մի կարևոր ծայրյերկրում գոյություն պահպանե հին տնտեսակարգը, ինչո՞ւ նույնն անհնարին պիտի դառնար Լեռնային Ղարաբաղի համար, վոր սահմանակից եր Վրաստանին, նրա Սոմխեթ նահանգի կողմից, վորի հետ նա յերկար ժամանակ միություններ եր կազմել վոչ միայն կուլտուրական, այլ և տնտեսական տեսակետից՝ միանման ավատատիրական-ճորտային կացության հողի վրա, ինչպես բացատրել ենք վերևում։

Զավեշտական ե նույնպես և այն, թե ինչպես եր բացատրում ռուս չինովնիկությունը մելիքական գյուղի ծագումը: Մելիքը,

  1. Վեճի ամբողջ պատմությունը տ. «Акты Кавказской Археографической» Комисий, т VI, 1, № 13.0: