Այս էջը հաստատված է

Վարանդային նայիբ (կառավարիչ) Մելիք Խուդադադը, Մելիք Շահանզարի վորդին: Այստեղ նա իմանում ե, վոր մի գյուղացի ուզում ե ամուսնանալ մի այրի կնոջ հետ և արգելում ե այդ պսակը, պահանջելով փեսայից 20 չերվոնեց ընծա իր համար բացի դրանից, կանչում ե իր մոտ հարսին և առաջարկում ե նրան պառկել իր հետ: Յեվ յերբ այդ առաջարկություններից վոչ մեկն ել չի կատարվում, կատաղած մելիքը գնում ե յեկեղեցի պսակակատարության ժամանակ և իր ամբողջ թույնը թափվում ե քահանայի վրա, խլելով նրանց գիրքը և հայհոյանքներ թափելով [1]): Այս մի ճորտային հարսանիքի բոլոր հանգամանքներն ունի: Մելիք Խուդադադն, անշուշտ, բանեցնում եր իր հոր տանը գործադրված վաղեմի ճորտատիրական իրավունքը և յեթե անում եր այդ բանն այդ ճամանակ, յերբ մելիքությունից միայն մի անուն եր մնացել, պատճառն այն եր, վոր նա հարբած եր:

Սրանից ավելի հարուստ ճորտատիրական փաստեր մեզ տալիս ե Խաչենի վանական կալվածատիրությունը: Ղարաբաղի վանքապատկան կալվածների ցուցակի մեջ, վոր կազմվել ե Շուշու կոնսիստորիայում 1854 թվին, գանձասարի վանքի անշարժ կայքերի առաջին հոդվածն ե՝ «Քառասուն երեք գերդաստանք ըստրկաց, որք բնակին ի գիւղօրէսն Գանձասար և Կճողուտ»[2]): Կոնսիստորական անգրագիտությունը թեև չի կարողացել տարբերություն գտնել, «ստրուկ» և «ճորտ» բառերի մեջ, բայց այս չպիտի շփոթեցնի մեզ: Ճորտատիրական տնտեսությունը տասնյակ դարեր առաջ եր փոխարինել ստրկատիրականը և այժմ խոսք կարող եր լինել միայն ճորտերի մասին: Չպետք ե մեզ շփոթեցնի և այն հանգամանքը, վոր կոնսիստորական «ստրուկ» հորջորջումն ստանալուց առաջ՝ Գանձասարի ճորտերը թղթերի մեջ կոչվում եյին «ծառաներ»: Նրանք ունեն իրենց փոքրիկ պատմությունը, վոր ամենափոքր անգամ կասկած չի թողնում նրանց իսկական սոցիալական դրությունը վորոշող անվան վերաբերյալ

18-րդ դարի վերջին քառորդում հյուսիսային Ղարաբաղի հայկական հիմնարկությունները, ինչպես կտեսնենք իր տեղում, յենթարկվում եյին յերկրից, տանելով իրանց հետ իրանց գյուղացիներին: Փախչում եր և Գանձասարի կաթողիկոսը, վորը թե՛ Հասան Ջալալյան տոհմի կալվածատեր եր և թե պետ յերկրի բարձրագույն հոգևոր ավատատիրության: Գանձասարն ամայու եր, նրան

  1. акты кавк. дрх. т. Vll, 411.
  2. Լեռ-«Պատմ. Ղար. Թեմ, Հոգ. դսլը.»,յեր. 144