ձէ եյին հեծնում և դաուլ զուռնի առաջնորդությամբ գալիս մելիքին առնում և գնում մի հարթ տեղ ձիարշավի։ Հետո խմբով շրջում եյին գյուղում նշանավոր տներից «խոնչա» (ուտելեղեն և գինի) եյին դուրս բերում նրանց առաջ և հյուրասիրում։ Վերջը մելիքին տանում եյին իր տունը, անմիջապես մելիքը հրամայում եր իր ծառաներին, գինի տալ բոլորին և նրանք «մելիքի մին որը հազար»[1]) բղավելով՝ խմում եյին և ուրախ, յերջանիկ ցրվում տները:
Զինվորները ռոճիկ չեյին ստանում, միայն յեղած ավարը, մելիքի բաժինը վերցնելուց հետո, իրանց մեջ բաժանում եյին։ Բայց մելիքները մոտ 300 գինվոր միշտ պահում եյին իրանց մոտ վորպես թիկնապահներ, վորոնց կերակրում և թոշակ եյին տալիս։ Մելիքներն իրանք եյին համարվում զորքերի ընդհանուր հրամանատարը, բայց յուրաքանչյուր խումբ ուներ էր «յուզբաշուն»[2]):
Այժմ տեսնենք մելիքին ժողովրդական դատավորի դերում։
«Դատավարության իրավունքը պատկանում եր մելիքին և նրա հաստատած տանուտերին [3]>): Ծանր հանցանքներն ինքը մելիքն եր քննում, իսկ թեթևները` տանուտերը: Այս վերջիններիս վճռից դժգոհ կարող եր բողոքել մելիքին, վորի վճիռը վերջնական եր: Սակայն լինում եյին դեպքեր, վոր մելիքի վճռից գժգոհ հպատակները, նրան թշնամանալով, անցնում եյին թշնամի մելիքի կողմը և կամ դիմում խաներին և զանազան բամբասանքներ և լրատեսություններ անում իրենց մելիքի դեմ: Կատարողական իշխանությունը դարձյալ կենտրոնանում եր տանուտերի և մանավանդ մելիքի ձեռքում: Յերբ մի վճիռ արձակվեց, տանուտերը հրամայում եր իր գզիրին, իսկ մելիքը իր դռանը կանգնած հիսունի չափ ծառաներից մեկին, վոր դատախազի հետ գնա ու վճիռը գործադրե: Վճիռն արձանագրված չեր հանձնվում ծառային, այլ միայն մի թղթի վրա խփված մելիքի կնիքը և կամ նրա համրիչը: Վճռի եյությունը բերանացի բացատրում եյին ծառաներին, նա ել` դատապարտածին և իբր հաստատություն իր ասածին` ցույց եր տալիս մելիքի կնիքը կամ համրիչը: Թեև մելիքը, ինչպես և տանուտերը, իր դատավորության համար վարձ չեր պահանջում, բայց ծառան պոկում եր ինչքան կարող եր` թե մեկ և թե մյուս կողմից: Դատավարության համար վորոշ որենքներ կամ որենսգիրք չկային, մելիքները ղեկավարում եյին սովորության իրավունքով և իրանց բարեհայեցողությամբ: Դատավարության համար հատուկ շենք չկար: Դատը տեսնվում եր Մելիքի տան բակում կամ ապարանքի սենյակներից մեկում։ Շատ անգամ պատահում եր, վոր մելիքը փողոցում կամ հրապարակում ել դատ եր կտրում։ Նույնպես չկային դատավարության համար հատուկ որեր: Մելիքը դատ եր կատարում. յերբ ցանկանում եր, բայց առավելապես նա դատի յեր նստում կիրակի որերը յերբ գործից ազատ լինելով, ուրիշ գյուղերից ել գալիս եյին գանգատվելու: Սովորաբար զանգատավաորներից պահանջում եյին հաստատել իրանց ասածները վկաներով և կամ յերդումով: Ընդհանրապես յերդման հետևյալ ձևերն եյին
- ↑ Ոսմանցիների «փադիշահըմ բին յաշա»
- ↑ Ե. Լալայան — «Գանձակի գավառ», յեր. 252 — 253.
- ↑ Կոչվում եր քովխա։ Ահա մի մելիքական հաստատություն. «Մելիք Հաթամես մալում լինի ձեզ, Մաղավուզեցուց, մեծ և փոքր, վոր իմանաք Մելքումն ձեզ քովխա շինեցի. պիտի վոր յեսապի խոսկան դյուս չի կյանք: Դարձյալ ջտմիյաթ, թե յեդ նորա յեկիք թե Մելքումը մեզ հաջաթ չի, ղաբուլ չի, դուք եք հավանել, շինել, թվին ՌՄԻԸ փեարվար ամսուն ժէ», (Կնիք.– Քրիստոսի ծառա Մելիք Ադամ»։ (Մակար յեպիսկոպոս Բարխուդարյան -«Արցախ», Բագու, 1895, յեր. 221