տեսակետից փոքր ի շատե նշմարելի բացառություն ե կազմում Յեսայի կաթողիկոսը: Գրագիտությունը, յեթե կար ել, վերածված եր աղքատ ձևերի, վորոնք ծառայում եյին առորեյականության՝ տեղական բարբառի միջոցով: Յերկիրը գերազանցորեն ավանդություններով, բանավոր զրույցներով ապրող յերկիր եր և դրանց մեջ եր պահպանում կապ իր մոտիկ անցյալի հետ:
Մելիքներն առանձնապես, իբրև իշխող տարր, ամբոխային զանգվածներից բարձր եյին կանգնած իրանց կենցաղով: Այսպես ցույց են տալիս նրանց բնակաարանները և մանավանդ սրանց մեջ առանձնապես աչքի ընկնող երկու տները, վորոնք պատկանում եյին Ջրաբերդի Մելիք Հաթեմին և վորոնց ավերակները վկայում են այսոր[1]), վոր դրանք իսկական ապրանքներ եյին իրանց շրջապատի համեմատությամբ: Մինչդեռ ամբողջ գյուղական Ղարաբաղն ապրում եր կիսով չափ հողի մեջ թաղված «ղարադամների» (սև տների) մեջ, այսպես անվանված այն պատճառով, վոր լիքն եյին լինում ծխով. մելիքները գիտեյին ապրել գոնե հողի յերեսին, բազմասենյակ տների մեջ, վորոնք տաքացվում եյին փոքր ի շատե կատարելագործված վառարաններով (բուխարիներով): Մելիք Հաթամի տները վայելուչ և գեղեցիկ եյին նույնիսկ ճարտարապետական տեսակետից, ներկայացնելով տեղ-տեղ նաև սրբատաշ քարերի արվեստը:
Մենք այսոր ի վիճակի յենք մասամբ կենդանացնելու մելիքական ապարանքների ավերակները, դնելով նրանց մեջ այն ամենը, ինչ մելիքի տնային արդ ու զարդերի և տնտեսություն տալ այն luxe-ի (պերճանքի) մասին, վոր կար մելիքական դարի հասարակական վերնաշերտում, աղբյուր ունենալով, անշուշտ իրանը: Այս հնարավորությունը մեզ տալիս ե Ղարաբաղի ազդեցիկ և ընչավետ մելիքներից մեկի՝ Վարանդայի Մելիք Շահնազար 2-դի գույքի ցուցակը[2]):
Նախ առաջ մի քանի թվանշաններ այս մելիքի յեկամուտներին վերաբերյալ: «Միայն տուգանքներից ստացվող յեկամուտը տալիս եր 20 հազար ռուբլի, իսկ «միջին» (ձրի աշխատանքով կատարված) վար ու ցանքը և հունձը, վոր անում եյին մելիքի համար՝ 30 հազար ռուբլի: Խմիչքների հարկերի կապալը (Շուշի բերդում) լիս եր Մելիք Ջումշուդին (Մելիք Շահնազարի վորդուն) 7 հազար ռուբլի: