ոտար դիվանագիտական արխիվների: Յեթե այս արխիվները պրպտողներ չլինեյին, այսոր ել, անշուշտ, անհայտ կմնար այդ մարդն իրանով սկսված այդ մեծ քաղաքական շարժման հետ, վոր մտցնում ե հայոց պատմությունը նոր շրջանի մեջ:
Առաջին անգամ Որիի մասին բավականին մանրամասն խոսել ե ռուս հայտնի պատմաբան Սերգեյ Սոլովիևը, պատմելով Պետրոս մեծի հարաբերությունները նրա հետ[1]): Նրա ամբողջ այս հատվածը հարազատ վերարտադրություն ե արծիվային նյութերի ճշտությոմբ փոխադրել ե հայերենի Ալեքսանդր Յերիցյանն իր «Հայերի մասնակցությունը Ռուսաստանի Անդրկովկասում արած տիրապետությունների մեջ» անունով աշխատության առաջին իսկ գլխում [2]) իսկ այստեղից ել անցնում եր Րաֆֆիի «Խամսայի մելիքություններ»-ի մեջ[3]):
Սակայն ռուսական արխիվները պահել եյին միայն այն տեղեկությունները, վորոնք վերաբերվում եյին Որիի գործունեության Ռուսաստանում, իսկ թե ինչ եր յեղել դրանից առաջ, վոչ վոք չգիտեր: Առաջին անգամ անհատության քողն Որիի կյանքի նախառուսական շրջանի վրայից վերցնողն յեղավ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Հեյդելը, վոր Մյունխենի պետական արխիվում կատարած իր ուսումնասիրությունների միջոցին գտավ մի շարք վավերագրեր Որիի մասին և իր ուսումնասիրությունն այս մասին հրատարակեց Մյունխենի գիտությունների ակադեմյաի ամսագրում 1893 թվականին: Այդ հոդվածի հայերեն թարգմանությունը հրատարակվեց հետևյալ 1894 թվին[4]): Չորս թե հինգ տարի անցած ֆրանսիացի Մոռիս Մյուռեն տվեց շվեյցարական մի հայտնի ամսագրի մեջ պրոֆեսոր Հեյգելի նույն ուսումնասիրության ֆրանսերեն կոմպիլացիան իր հապավումներով և հավելումներով[5]): Այսպիսով Որիի կյանքի և գործի ուսումնասիրության համար առաջնակարգ աղբյուր հանդիսանում ե պրոֆեսոր հեյգելը, վորի արժեքավոր լուսաբանությունները Որիի արտասահմանյան կյանքի և պարապմունքների մասին միակն են, չգերազանցված վոչ վոքից:
Հեյգելի համառոտ ուսումնասիրությունից հինգ տարի անցած, 1898 թվին, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի հրատարակությամբ,