լեզվով[1]) և հետո միայն անհրաժեշտություն եր համարել նուրբ և մանրազննին վերլուծության յենթարկել Մոսկվայի արխիվում պահված թղթերը հարազատության տեսակետից և գտնում եր մի շարք կեղծարարություններ, վորոնք վոչնչացնում են Որիի բարոյական հեղինակությունը և բոլորովին այլ լուսավորության մեջ են դնում նրա գործը[2]):
Չնայած, վոր Իսրայել Որիի մասին շատ ե գրված, մինչև որս դեռ, չի հայտնագործված նրա ծննդավայրը: Ինքն Որին վոչ մի տեղ և վոչ մի անգամ չի տվել իր գյուղի անունը, թեև առիթ ե ունեցել շատ անգամ խոսելու իր տոհմի մասին, մինչև իսկ մանրամասն նկարագրել ե իր հոր տուն գնալը, իր քրոջ ու յեղբայրների հետ տեսնվելը: Ո՞ւր եր կատարվում այս բոլորը - ճշտորեն հայտնի չե: Գիտենք միայն, վոր Որիի գյուղը Եջմիածնից հեռու չեր, հեռու չեր նա և Անգեղակոթ գյուղից, վոր արդեն Հարավային Ղարաբաղին ե պատկանում։ Րաֆֆին անվանում ե Որիին «Հնդկաստանցի հայ»[3])։ Այս պարզապես բանաստեղծություն ե։ Շատ բան չի պարզում և Որիի ժամանակակից յեզվիտ միսիոնար Կրուսինսկին, վոր գտնվում եր Սպահանում և գրելով Որիի մասին, անվանում եր նրան Կապանլի[4]), այսինքն՝ Ղափանցի: Գիտենք արդեն, վոր Ղափան անվան տակ այդ ժամանակ հասկացվում եր ամբողջ Ղարաբաղը, ուրեմն այս խոսքով վոչ գավառ կարելի յե գտնել, վոչ գյուղ:
Բայց մեզ թվում ե, թե հանելուկը անլուծելի չե, և լուծման թելը մեր ձեռքն ե տալիս ինքն Որին այնտեղ, ուր, խոսելով Նախիջևանի մասին, ասում ե, թե այդտեղի խանն իրանց տոհմի մահացու թշնամին ե և հալածում ե նրա անդամներին[5]): Նշանակում ե, թե Որիի հայրական տունը, վոր և ծննդավայրը, գտնվում եր Նախիջևանի խանության մեջ: Դեպի այստեղ ե տանում մեզ և Որիի տոհմային ծագումը։ Նա շարունակ պնդում ե, թե իրանց տոհմի նախահայրը հռչակավոր Պռոշ իշխանն եր: Մոռիս Մյուռեն սաստիկ կասկած ե հայտնում Որիի ազնվական ծագման մասին, բայց առանց փաստի, և մենք չենք հասկանում թե ինչը պիտի արգելեր, վոր Որին լիներ Պռոշ իշխանի հեռավոր