Այս էջը հաստատված է

Այսպիսով յերևան եր գալէի մի ամբողջ դիվանագիտական ընդունակություն խոջայի արտաքինի տակ։ Պետք ե հենց այս գլխից բնօրոշել այդ՝ հայկական չափանիշով արտակարգ ընդունակությունը նրա մի քանի առանձնահատկությունների միջոցով։ Խոջայական կապիտալն Արևմտյան Յեվրոպայում առանձնապես գործոն ու ծավալուն եր 17-րդ դարի յերկրորդ կեսում, ինչպես այս պարզ ցուցադրում ե այդ ժամանակ արագորեն իրրև մշակույթային յերևույթ ուռճացած հայկական տպագրությունը, և այդ կապիտալից դուրս հազիվ թե կարելի լինի գտնել մի այլ միջավայր, վոր դաստիարակած ու սնուցած լինի Որիին իբրև գործիչի։ Յեվ իր ժրությամբ, շարժունությամբ, ճարպիկությամբ, համառ ու չարքաշ տոկունությամբ նա մերկացնում էր ամենից առաջ հարազատ խոջայական բնութագծեր։ Պարապմունքը հայթայթում եր նրան այնպիսի գործնական գիտելիքներ, վորոնք զետեղում եյին նրան խոջայական դասակարգի այն վերնաշերտում, վորին մենք տվինք «ինտելիգենտ» անունը։

Սակայն, Որիի ինտելիգենտությունը շատ բնորոշ ինքնատպություն ուներ։ Նրա ամբողջ մտային կարողությունը բանավոր եր, խոսակցական։ Նրա ընդունակությունը լեզուներ սովորելու մեջ շատ զարգացած եր, և «նա տեղյակ եր իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, մասամբ նույն իսկ լատիներեն լեզուներին». բայց մենք չունենք և վոչ մի հատ գրություն վորևե լեզվով (անգամ հայերեն), վոր նրա շարադրությունը լինի, թեև բազմաթիվ են նրա անունն ու ստորագրությունը կրող դիվանագիտական թղթերը Կա ավելին։ Որիի գրությունները քննական վերլուծման յենթարկած հետախուզող Աշոտ Հովհաննիսյանը յեկել ե այսպիսի յեզրակացության. «Յեզրակացնում ենք այսպիսով, վոր Որին ինքը նույնիսկ հայերեն չեր գրում։ 1711 թվին Պարսկաստանից Մոսկվա ուղարկված այն հայերեն թղթերը, վոր համապատասխանում են Յեզյանի № № 167 - 169–ին, նրա ձեռքով չեն գրված վոչ մի նմանություն այդ թղթերի կանոնավոր նոտրադրերի և «Իզրել Ոռի» մակագրության անփորձ ձեռքի միջև»[1])։ Դուրս ե գալիս, ուրեմն, վոր Որին հազիվ կարողանում եր իր ստորագրությունը ճանկռոտել հայերեն տառերով։ Այսպիսի խոջաներ լինում են շատ, բայց հետաքրքրականն այն ե, վոր այդ խոջայական պակասություններն Որիին, ըստ յերեվույթին, չեյին խանգարում լինել ճարպիկ դիվանագիտական գործիչ։ Իր բազմաթիվ

  1. Աշոտ Հովհաննիսյան - «Հայ-ռուս որիենտացիայի ծագման խնդիրը» Եջմիածին, 1921, յեր. 31-32.