Այս էջը հաստատված է

և միշտ ել Հարավային Գերմանիայի իշխանությունները, վորոնցից հիշատակում ենք մասնավորապես մեկը-Հռենոսյան Պալատինատի (Բավարիայի, կամ իսկապես Պֆալցի) կյուրֆյուրստը[1]: Թյուրքական արշավանքները ավերակ եյին դարձնում Ավստրիան, վերջն ել այն աստիճան աջողություն ունեցան, վոր մեծ վեզիր Կարա–ՄուստաՖան պաշարեց Վիեննան (1683)։ Այսպիսով քրիստոնեյական շահերի համար մարտնչողի դերը պատկանում եր ավստրիական կայսր Լեոպոլդին և նրա հետ համերաշխ գործում եր Հռոմի պապը։ Իսկ Ֆրանսիան, վոր պարծենում եր «Հռոմի ավագ դուստրը» տիտղոսով, այս ահավոր պայքարի մեջ խաղում եր աղվեսային դեր։ Լուի 14-րդը կամ ոգնական զորք եր ուղարկում Լեոպոլդին ունենալով իր յետին հաշիվները, կամ աշխատում եր խանգարել, վոր Ավսարիան դաշնակիցներ ունենա, իսկ յերը սաստիկ պարտություն եր կրում Թյուրքիան) Ֆրանսիան շտապում եր փրկել է նրան կորստից: Վիեննայի պաշարումն եժան չնստեց թուրքերին։ Քրիստոնեական բանակները միացրին իրանց ուժերը և այնուհետև պատերազմը, վոր շարունակվեց դեռ ելի 14 տարի, շատ աննպաստ եր Թյուրքիայի համար և դաշնակիցները ջախջախիչ հարվածներ եյին հասցնում նրան։ Սուլթանների պետությունը սարսափելի դրության մեջ եր։ Վերջանում եր ոսմանյան սուլթանների ահարկու նվաճողականության շրջանը, սկսվում եր նրանց պետության անկումը։

Շատ հասկանալի յե, վոր քաղաքական հանգամանքները կշռադատելու կարողություն ունեցող ամեն մեկը ըմբռնած կլիներ, վոր արևելյան գործերի և մանավանդ Իսլամի ու քրիստոնեյության վեճերի ու պահանջների լուծման ամբողջ ծանրությունը տեղափոխված ե Վիեննա։ Այսպես ըմբռնեց և Որին։ Իզուր չեր վոր նրա նախորդը, Պետիկը, Վիեննա յեր ըետրել գործունեյության կենտրոն Հայաստանի ազատության հարցը դնելու համար։ Յեվ Որին, համոզվելով, թե վորքան ապարդյուն ե Վերսայլի արքունիքին կառչելը ինքն ել բռնում եր Պետիկի ճանապարհը դեպի Լեոպոլդ կայսրի կարողությունն ու տրամադրությունը:

Բայց նա ուղղակի Վիեննա չեր գնում, խրատված Փարիզի փորձից, վոր ցույց եր տվել, թե վորքան դժվար ե մուտք գտնել թագավորական պալատները։ Այս անգամ ավելի համեստ չափերի մեջ եր նա դնում իր ձեռնարկությունը և գնում եր

  1. Այսպես կոչվում եյին այն ավագ իշխանները, վորոնք կայսր եյին ընտրում Ավստրիայի, դրա հետ և Գերմանիայի համար, ուստի նրանց տրվում եր կայսրընտրիչ տիտղոսը: