Այս էջը հաստատված է

գրավորի մեջ այդ «ֆրանսիացին» այնքան թույլ եր, վոր չկարողացավ գեթ ֆրանսերենով թարգմանել Ղարաբաղի մելիքների և տանուտերերի անունից Հռոմի պապին գրված հայերեն նամակը և թարգմանչի պաշտոն նրա խնդիրքով կատարում եր լեհահայ կրոնավոր Ստեփանոս Ռոշքյանը</ref>Տ. Ռոշքյանի «Ժամանակագրությունը» 1701 թվականի տակ (Ձեռագիր, Վիեննայի Մխիթարյան մատենադարան)։</ref>)։

Իր սովորական ճարպիկությամբ Որին կարողանում եր Ադրիանապոլսում և Կ. Պոլսում մտնել, իբրև ֆրանսիացի, Սուլթանի պալատական բարձր շրջանները և խոսակցություններ ունենալ որվա քաղաքական հարցերի, գլխավորապես անցյալ պատերազմի մասին։ Յեվ, իհարկե, կատարյալ գաղտնապահություն իր առաքելության նկատմամբ։ Նա չտեսնվեցավ հայ շրջանների հետ վոչ Կ. Պոլսում, վոչ Երզրումում, այլ ուղղակի դիմեց Եջմիածին։

Այստեղ այն ժամանակ կաթողիկոս եր Նահապետը: Բայց նա չուզեց վորևե գործ ունենալ Որիի հետ։ Յեվ պատճառն այն չեր, վոր նա փախչում եր Հռոմի պապին հնազանդություն հայտնելուց։ Ընդհակառակն, Ռոշքյանի ժամանակագրությունը հաղորդում ե, վոր դեռ 1698—ին Նահապետն ստացել եր Իննոչենցիոս պապից բարեկամական նամակ և ընծաներ և ինքն ել հենց այն ժամանակները, յերբ Որին գնացել եր հայրենիք, պատասխանել եր պապին կատարյալ հնազանդություն հայտնելով[1])։ Խնդիրն, ուրեմն, կաթոլիկությունը չեր ինքն ըստ ինքյան, այլ այն եր, վոր Նահապետը չեր ուզում հետևել Հակոբ կաթողիկոսի ունիթորա-ազատագրական քաղաքականության, այլ աշխատում եր հաշտ, ապրել թե Սպահանի և թե Հռոմի հետ և յեկեղեցական հարստություններով կաշառում եր Պարսիկ կառավարիչներին՝ գոյություն պահպանելու համար։

Հանդիպելով սառն ընդունելության, Որին իսկույն հեռանում եր Եջմիածնից և գնում եր իրանց գյուղը և ոթեվան եր խնդրում իր քրոջից իբրև մի ոտարական մարդ։ Գաղտնապահությունն եր ստիպում նրան ծածկել թե քրոջից և թե յեղբայրներից իր ով լինելը և այս առթիվ պատմում եր կուրֆյուրստին իր և նրանց մեջ տեղի ունեցած խոսակցությունները, վորոնք պիտի ցույց տային, թե վորքան անհողդողդ եր Որին գաղափարական գործի մեջ և վորքան անձնազոհ։

Թողնելով հայրական տունը, նա նույն որը հասնում եր իրենց գյուղից շատ հեռու չգտնվող Անգեղակոթ գյուղը, վոր

  1. Անգ, 1698 — 1699 թվականների տակ։