Այս էջը հաստատված է

յերկրի հայ տերերին և խորհրդակցել նրանց հետ խիստ գաղտնապահության սահմանների մեջ: Մելիք Սաֆրազը մարդիկ ե ուղարկում, իր մոտ հրավիրում վեց տերերի, վորոնք հենց նույն որը գալիս հավաքվում են. նշանակում ե` շատ մոտիկ տեղերից եյին։ Հրավիրվածների մեջ չկար մեկը, Եմիր Բեկը։ Պատճառն այն եր վոր նա Մելիք Սաֆրազի մահացու թշնամին եր, միացել եր «անհավատների» (ասել ե` մահմեդականների) հետ և շատ վնասներ եր պատճառել մելիքին։ Որին հայտարարում ե թե նրանք պիտի հաշտվեն, մելիքը պատասխանում ե, թե յերբեք իր կյանքի մեջ այսպիսի բան չպիտի անե։ Որին սպառնում ե թողնել ամեն ինչ և վերադառնալ իր նախկին տեղը և վերջապես հայտնում ե, թե ինքը կգնա և կհամոզի Եմիր Բեկին։ Մելիք Սաֆրազը համաձայնություն ե տալիս, և Որին, միշտ նույն կախարդական արագությամբ գնում ե Եմէր Բեկի մոտ, նրա յերեսին ե բռնում նրա միությունն անհավատների հետ և բացատրում ե, վոր հանուն գործի նա պարտավոր ե հաշտվել իր թշնամի հարևանի հետ։ Եմիր Բեկը կատաղում ե «առյուծի նման», լսել անգամ չի ուզում այդպիսի խոսք։ Բայց Որին զսպում ե առյուծին, շղթայի կապում նրան մինչ այն աստիճան, վոր նա, համաձայնում ե իր տասը տարեկան աղջկան տալ մելիք Սաֆրազի տասն և չորս տարեկան տղային։ Յեվ այս հրաշագործությունը նա կատարում ե մի գիշերվա մեջ, իսկ մյուս որը շղթայած առյուծին տանում ե Անգեղակոթ։

Այսպես եր Որին կազմակերպում Անգեղակոթի գաղտն «իշխանական» խորհուրդը, վոր Հայաստանի անունից լիազորություններ պիտի տար թե Հովհան֊Վէլհելմին և թե իրան իսկ, Որիին: Չափազանց կարևոր կլիներ բացահայտել, թե ինչ տեսակ իշխանավորներ եյին այդ գերագույն խորհրդի անդամները, վորոնք ընդամենը տասնյերկու հոգի եյին։ Բայց Որին մարդկանց անուններ տալիս ե, իսկ աշխարհագրական անուններ տալուց միանգամայն խուսափում ե։ Մենք չգիտենք, դրանցից վորը վոր յերկրից եր և այսպիսով վորոշել, գեթ մոտավորապես, ամեն մեկի գավառատիրական ծավալը։ Յեվ այս անվում եր, իհարկե դիտմամբ։ Բայց բոլոր հանգամանքները ցույց են տալիս, վոր Անգեղակոթի գերագույն ժողովը խիստ նեղ տեղայնություն ուներ իր կազմի մեջ։ Կարելի յե լինում նույնիսկ յենթադրել, թե այդ տեղայնությունը Սիսիանի սահմաններից շատ չեր հեռանում։

Հետո, շատ տարորինակ տպավորություն ե թողնում այն հանգամանքը, վոր յեթե ժողովին մասնակցողներն իսկապես յերկրի