տոհմի սեփականությունն եր կազմում և հատկացված եր թագավորի վորդիներին իբրև բնակության տեղ և ապրուստի միջոց:
Չնայած, վոր մեր հին աղբյուրները միանգամայն լուռ ու մունջ են Արարատյան յերկրի տնտեսական շարժումների վերաբերմամբ, մենք, այնուամենայնիվ, կարող ենք մի փոքրիկ պատկեր տալ, թե ինչ զարգացման եր կարողանում հասնել քաղաքային տնտեսությունը[1] արարատյան իրականության մեջ: Յերվանդաշատ մեծ քաղաքի արվարձանը կազմած Յերվանդակերտն այսպես ե նկարագրում Մովսես Խորենացին.
«Քաղցր ե ինձ ասել և յաղագս գեղեցիկ դասաակերտին Երուանդակերտի, զոր յորինեաց նույն ինքն Երուանդ գեղեցիկ և չքնաղ յօրինուածովք։ Քանզի զմիջոց հովտին մեծի լնու մարդկութեամբ և պայծառ շինուածովք, լուսաւոր որպես ական բիբ, իսկ շուրջ զմարդկութեամբն ծաղկոցաց է ոտարանաց կազմութիւն, որպես շուրջ զրբովն զայլ բոլորակութիւն ական։ Իսկ զբազմութիւն այգեստանոց, իբր զարտևանաց խիտ և գեղեցիկ ծիր, որոյ հիւսիսային կողմանն դիր կարակնաձև` արդարև գեղաւոր կուսից յօնից դարևանդաց համեմատ։ Իսկ ի հարաւոյ հարթութիւն դաշտաց, ծնօտից պարզութեան գեղեցկութիւն. իսկ գետն բերանացեալ դարւանդօք ականցն՝ զերկթերթիսն նշանակէ շրթունս։ Եւ այսպիսի գեղեցկութեան գիր` անքթթելի իմն գոգցես բարձրաւանդակ թագաւորանիստն զհայեցուածոն ունի և արդարև բերրի և թագաւորական դաստակերտն»[2]
Պակաս չեր և Հռոմի կառավարության հոգացողությունը, վոր արարատյան քաղաքային տնտեսությունը բարգավաճ դրության մեջ լինի։ Հայաստանի մեջ ել, ինչպես և Ասիայի այլ յերկիրներում, հաջող վարած պատերազմների հետևանքով հարստությունների մեծ կուտակումներ եյին գոյացել, վորոնք և գրգռում եյին հռոմայեցի զինվորականների ավազակային հակումները: Նրանք կողոպտեցին միջազգային ուխտատեղի դարձած և իր հարստություններով հռչակված Անահիտի տաճարը։ Լուկուլլոսն ահագին հարստություններ տարավ Հայաստանից, թալանի մատնելով Տիգրանակերտ մայրաքաղաքը, հարավային Հայաստանում: Ավելիվատթար վիճակի մեջ ընկավ մյուս մայրաքաղաքը, Արտաշատ, Արաքսի
- ↑ Քաղաքային տնտեսություն ասելով, չպետք ե կարծել գյուղային տնտեսության կատարյալ բացակայություն քաղաքներում: Միջնադարյան քաղաքը Յեվրոպայում ուներ իր մեջ և հողագործ ազգաբնակություն, վոր անասնապահ ել եր և այսպիսով, ինչպես ասում ե մի հետազոտող, միջնադարյան քաղաքի մեջ թագավորում եր գյուղական մթնոլորտ (տ. Среднвекскый Быт» ժողովածու, Ленинград 1925 с. 152): Այսպես էր և մեզանում մինչև իսկ նորագույն ժամանակներում, որինակ Յերևանը (տ. Шопен „Истирический памятник состояния Армянской обл. в эпох ее присоединения к Росс. Импер.“ СПБ1 808)
- ↑ Խորենացի Խբ.