Այս էջը հաստատված է

պատրաստում եր մի նոր աղետալի հարկահանություն, վոր այսպես ե նկարագրում Գանձասարի Յեսայի կաթողիկոսը.

«Ի տասներորդ ամի թագաւորութեան իւրում՝ Հիւսէին կոչեցեալ Շահ Սուլթանն արար հրաման՝ մարդաթիւ և աշխարհագիր առնել ազգիս հայոց և ամենայն ազզաց ընդ իշխանութեամբ իւրով եղելոց՝ որ ելեալ հրամանատարի նորին` արք իբրու, հաւատարիմք տան նորա, գրիչք և քարտուղարք, զի անսխալ և առանց թագուցանելոյ գրեսցեն զամենայն հասակ ի հնգետասան ամենից և ի վեր սպառնացեալ ի հրովարտակին այսպես. եթէ ոք գտցէ զթագուցեալ և զղօղեալ ոք, և յայտնեսցի զայն արքայի, զլուխ ղողելոյն արքայի և ինչք նորա աւար այնմ լիցի՝ որ գուշակեացն. որ և արարին իսկ, զի յոյժ յուզմամբ և նրոնմամբ զննեալ տեղեկանային պէսպէս հնարիւք և սպառնալեօք ի գիւղի ուրումն զտանուտէր գիւղին և զքահանայսն և զհիւրընկալն (զոր գզիր ասեն) արգելուին ի տունս ուրոյն և զատ ի միմեանց և ապա ասել տային զանուանս արանց եղելոց ի գիւղին և գրէին. և բերեալ ի մի վայր, հաւասար տեսանէյին և թէ աւելի կամ պակաս տաներ զասացեալսն ի միմեանց (և զի թուղթ ևս առնուին ի բերանոյ նոցա, այսինքն մուչալկա, զի թէ սուտք գտցեն այնքան տուգանս վճարեսցեն) կախելով ի փայտէ բրածեծ առնէին զարսն ասացեալ սակս տուգանին. ընդ նմին կաշառս յոլովս, և տասանորդս և զկարգեալ վարձս զինուորացն, առավել քան զչափն առնուին և ապա զգրեալն կրկնէին. ապա յետ այսորիկ՝ գրեցին և զվանորայս, զանապատս և զգիւղօրէից եկեղեցիսն, ընդ նմին և զեպիսկոպոսունս, զաբեղայս և զերիցունս առ հասարակ ի թիւ արկին. և ավարտելով զնոսա սկսան գրել և զվաճառականսն, զճանապարհորդսն և զորս սուղ ինչ առևտրոյ տեարքն էին, զամենեսեան ի համարաթիւ գրելով տարեալ ցուցին ատենի արքային: Իսկ անդ եդին հարկս եդին ի վերայ գրելոց գլխոցն երեքպատիկ յավելմամբ ի վերայ առաջնոյ սահմանին. և ի վերայ եկեղեցական պաշտօնէից որ յառաջնումն ոչ երևէր բնաւ՝ տասնապատիկ առաւել քան աշխարհականաց ծանր բեռինս եդին և այն աշխարհագրութիւն հազիւ մինչև յերիս ամս աւարտեցին. զի ի 1148 (1699) թուէն սկսան և ի 1151 (1702) հրաման արարին զերեք տարւոյ զգլխահարկ ժողովրդեանն զոր նոր եդին, նաև վասն եկեղեցականաց և կրօնաւորաց կարգեալն ընդ նմին միահաղոյն առնուլ»[1]:

Այսպիսով ազգբնակությունն յենթարկված եր մի մշտատև մղձավանջային տնտեսական ահաբեկման, և հասկանալի յե դառնում, թե ինչու Որիի ժամանակ ամենուրեք այնքան ուժեղ եր պարսիկների ազդած յերկյուղը։

Արդ՝ կարո՞ղ եր այսպիսի մի տնտեսական-քաղաքական միջավայր ներկայացնող և այսպիսի մի հարկային մղձավանջ ապրող յերկիր հնար գտնել դեռ մի ամբողջ ոտար, թեկուզ նույնիսկ ազատարար արշավանքներն ընդունելու և նրան ու նրա թագ վորոնող գլուխն ապրեցնելու համար: Որին, իրրև հաշվող վաճառական,

  1. «Պամութիւն կամ Յիշատակ ինչ ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Ադուտնից համ առօտագրեալ ի սրբազնակատար կաթողիկոսէն Աղուանից ի Տէր Եռայեայ հաս ան Ջալալեանց» Շուշի, 1839, լեր. 17 — 19.)