Այս էջը հաստատված է

են այն, ինչ հանձնվել ե իրանց, բայց չպիտի հավատանք, թե այդ թղթերը գրված են կամ կարող են գրված լինել Անգեղակոթում։ Բացահայտ ե, վոր նրանք գրված են Լեռնային Ղարաբաղից շատ հեռու տեղերում, չնայած իրանց կրած կնիքներին։ Այս բանի մեջ վոչինչ հանելուկային հանգամանք չկար։ Պարզ ի պարզո Անգեղակոթի ժողովը համաձայնում եր Որիի հետ, վոր նա չի կարող պաշտոնական պատվիրակ լինել Յեվրոպայում, չունենալով իր հետ մի կտոր հայ հոգևորականություն, և տալիս եր նրան ս. Հակոբի վանքի վանահայր Մինաս վարդապետ Տիգրանյանին։

Սա մի կատարյալ գյուտ հանդիսացավ Որիի համար յեթե վոչ մտային կամ այլ բարեմասնություններով, գեթ նրանով, վոր գիտեր կեղծել վոչ միայն կնիքներ, այլև ամբողջ գրություններ: Ահա այդ «տաղանդի» տուրքերով ե, վոր մենք ունենք, ըստ յերևույթին, իհարկե, մի ամբողջ դիպլոմատիական դիվան Անգեղակոթ գյուղում։

Առանց այդ մութ գործողի աջակցության ել, սակայն, կարելի յե հեշտ կռահել այդպիսի մի դիվանի անհեթեթությունը։ Յերեվակայեցեք լեռնային անգրագետ մարդկանց, վորոնք աղաչում են Հռոմի պապին ազատել իրանց հերձվածողությունից և մտցնել Քրիստոսի ճշմարիտ յեկեղեցու մեջ։ Յերևակայեցեք նույն այդ անգրագետ պարոններին նույն այդ որը նստած՝ Իսրայել Որիին հավատարմաթուղթ տալիս լատիներեն լեզվով։ Աչքի յե ընկնում իր ընդարձակությամբ և վոճով մանավանդ այն ֆրանսերեն նամակը, վոր գրել ե, իբր թե, և դարձյալ միևնույն որը, Անգեղակոթի ժողովը Հովհան-Վիլհելմ կուրֆյուրստին։ Պրոֆեսոր Հեյգելը չգիտենք ինչից գիտե, թե այս նամակի հայերեն բնագիրը կորած ե և մնացել ե նրա ֆրանսերեն թարգմանությունը, վոր կատարել են Որին և Մինաս վարդապետը։ Բայց միևնույն ժամանակ նա չգիտե, թե այդ բնագիրը կուրֆյուրստին հասցնելուց հետո՞ յե արդյոք կորել։ «Բնագիրը կորած լինելով,- ասում ե նա,- չէ կարելի այս գրվածքի ճշտության կամ անճշտության մասին ուղիղ գաղափար կազմել»[1])։ Իսկ մենք կասենք, զուր ե վորոնել հայերեն բնագիր, նա յերբեք ել գոյություն չի ունեցել: Այն ժամանակվա գործածական հայերեն լեզուն, աղքատ ու անմշակ գեղջուկ կենցաղին հարմարեցված, չեր կարող բնագիր դառնալ այդպիսի մի նամակի համար, վոր վոչինչ գեղջկայնություն չունի իր մեջ, խմբագրված և մշակված ե դիպլոմատիական սալոնների

  1. «Արձագանք»,1894 № 75.