վրա։ Յերկու անգամ նա յենթարկվեց բարբարոսական կործանման և կոտորածի։ Առաջին անգամ այդ «քաջությունը» ցույց եր տալիս քաջ համարվող Կորբուլոն զորավարը։ Հռոմը հակառակ եր Արտաշատի վոչնչացման մինչ այն աստիճան, վոր նրա իմպերիալիստական գիշատիչ գանձարանը բաց արավ իր դռները և առատ գումար տվեց Արտաշատը նորից վերականգնելու և զարդարելու համար։ Իսկ յերբ յերկրորդ անգամ նույն հռոմեյական կողոպտիչ զինվորական վայրագությունը կրկնեց նույն կործանումը, դարձյալ նույն գանձարանն եր, վոր Արտաշատի փոխարեն շինեց Կայնապոլիս կամ Նոր Քաղաք, այլ և Քաղաքուդաշտ անունով քաղաքը, վոր հետո կոչվեց Վաղարշապատ։
2.
Այսպես եր Հայաստանը պարթևա—հռոմեյական տիրապետութեան ժամանակ։
Սասանյանների գործած պետական հեղաշրջումը մի սասանեցուցիչ հարված եր բոլոր պարթևական փոխարքայություեների համար։ Բնականորեն նրանք պիտի ջնջվեյին։ Բայց Հայաստանը, շնորհիվ այն հանգամանքի, վոր հռոմեյական իմպերիալիզմն այստեղ շահեր ուներ, կարող յեղավ պարթևւսկան մնալ, կառչելով Հռոմի ույժին։ Այստեղից առաջանում եր դինաստիական թշնամություն հայ Արշակունիների և Սասանյանների միջև, և այս թշնամությունը վերածվում եր յերկարատև պատերազմների։ Սասանյաններին մնում եր նորից զենքով նվաճել Հայաստանը, բայց այստեղ իրանց առջև տեսնում եյին հռոմեյական լեգիոնները, վորոնք վերականգնում եյին status quo—ն Արևելքում և այսպիսով հանդիսանում եյին իսկական փրկիչներ Արշակունիների, քանի վոր մենամարտությունը փոքրիկ ու թույլ Հալաստանի և Սասանյան հզոր պետության մեջ չեր կարող խոստանալ վորևե վճռական հաջողություն առաջինի համար։
Այստեղից ինքն ըստ ինքյան հասկանալի յե, թե վորքան մեծ, կյանքի և մահվան նշանակություն ունեցող անհրաժեշտություն եր դառնում հայ Արշակունիների համար՝ իսպառ հրաժարվելը իրանական ազդեցությունից և միմիայն Հռոմի վասսալը դառնալու վերջնական ամրապնդումը։ Յեվ իրավ, Հայաստանի պարթև թագավորները, Սասանյանների ժամանակ, հռոմեյական պաշտոնյաների դիրքումն են և նրանցից մեկը, Տրդատը յերկար ժամանակ ապրում ե Հռոմում, դաստիարակվում ե հռոմեյական վոգով, մինչև իսկ յուրացնում ե հռոմեյական փիլիսոփայությունը։ Արարատյան