Այս էջը հաստատված է

կտրվի վորոշ չափով ազատություն անհավատների վերաբերմամբ, վոր կատարելապես համապատասխանում ե նրանց ճաշակին։ Յեթե այս յերկու հազար հուսարներին նորին մեծությունն ավելացնի հազար մարդ հեծելազոր, հազար դրագոն և այնքան հրետանի, վորքան մենք խնդրում ենք ձեր կայսրընտրիչ բարձրությունից, մենք շատ գոհ պիտի լինենք։

8. Յեթե նորին բարձրություն պայծառափայլ մոնսինյոր Տոսքանայի մեծ դուքսը կամենա նմանապես մասնակցել այդտեղ, ձեր կայսրընտրիչ բարձրությունը կարող ե իր կողմից տալ այդչափ ավելի պակաս, իր բաժնին ավելացնելով այն, ինչ վոր նա կտա։ Չնայած այս բոլորին, ձեր կայսրընտրիչ րարձրությունը կլինի գլխավորը, վորովհետև նրան ե, վոր մենք կամենում ենք և իր անունովն ե, զոր ամեն ինչ լինելու յե, և վոր գոհացում տրվելու յե ուրիշներին:

ԾԱԽՍԵՐԸ

9. Զորագնդերը պիտի հոգացվեն մեր ծախսերով, և բոլոր ծախսերը, վոր նորին կայսերական մեծությունը, մոնսինյոր մեծ դուքսը կանեն, կվերադարձվեն յեռապատիկ և ավելի, յեթե հարկավոր ե՝ մի տարվա ընթացքում, առանց ուրիշ ոգուտների, վորոնք պիտի առաջանան այդ գործից և վորոնք գուցե տան մեկին հազար: Յեթե հետագայում նորին կայսերական մեծությունը պետք զգա իր զորագնդերը վերադարձնելու, մենք կվերադարձնենք նույնպես յեռապատիկ կամ ավելի, ինչպես վոր իրան հաճելի կլինի։

10. Հրետանիի համար, վոր նորին մեծությունը կտա, մենք հույս ունենք նրան վճարել այնքան արծաթ, վորքան կարժենա նա։ Բայց այս ամենը ձեր կայսրընտրիչ բարձրության հաճությամբ և ձեր հրահանգների համաձայն, քանի վոր մենք ձեզ ընտրում ենք բարձրագույն տնորեն այն ամենի վրա, ինչ վոր կլինի Հայաստանում, ուր կան (փառք Աստուծո) անհավատալի առատություն ամեն բանի, միայն թե այնտեղ մարդ լինի վայելելու համար։

11. Այս առատության հետևանքը կլինի այն, վոր հազար եքյու դրամ հետագայում մեզ համար այնքան գնահատելի չի լինի վորքան մի եքյուն՝ մեր այնտեղ մտնելուց առաջ, և վոր մի թնդանոթը (նույնպես և ամեն մի ուրիշ բան) մեզ համար ավելի արժեքավոր պիտի համարվի սկզբում, քան թե հազարը հետագայում։ Վորովհետև հայաստանում գտնվում են մեծ քանակությամբ պղնձի և յերկաթի լավ հանքեր, վորոնք հայերի ձեռքումն են, դրա համար ե, վոր յեթե կայսրընտրիչ բարձրությունը կամենա այնտեղ ուղարկել ձուլող վարպետներ, կարելի կլինի անարգել աշխատել հրետանի ձուլելու համար:


ՌԱԶՄԱԶՈԻ

12. Ձեր կայսրընտրիչ բարձրության զորագնդերը կարող են մեկնել այստեղից առաջիկա մայիս ամսվա վերջերում, անցնելու համար Բոհեմիայի, Լեհաստանի, Կրակովիայի, և Մոսկովիայի վրայօվ մինչև Մոսկվա կոչված մայրաքաղաքը, ուր հարմարություն կլինի նրանց նավ նստեցնել մի մեծ գետէ վրայով մէնչև Աստրախանի նավահանգիստը, վոր գտնվում ե Կասպիական ծովի վրա։ Այդտեղ զորքերը կգտնեն ամենը, ինչ հարկավոր ե: Աստրախանից նրանց կտեղավորեն հիշյալ ծովի վրա միևնույն նավերում, վորովհետև այս ծովը չլինելով վոչ խոր և վոչ լայն, իսկ հիշյալ նավերն ունենալով միացյալ և լայն տակ և լինելով վերևից բաց, հարմարություն ունեն այս ծովի համար և ամեն