մնալ գերության մեջ անհավատների իշխանության տակ, քան լինել հունական տիրապետության տակ:
«15.Այս ամենը չի արգելում, վոր Մոսկովիայի նոր մեծ դուքսը մեծ հարգանք և համակրություն ունենա դեպի հայերը, իր բոլոր գանձերը դնելով նրանց ձեռքում և նրանց շնորհելով ազատ վաճառականություն և ամեն տեղ ազատ շրջելու իրավունք։ Յեվ այստեղից կարելի յե վստահ լինել, թե նա կհամաձայնի արգելել, վորպեսզի հուլիս ամսվա վերջերում բոլորովին նավեր անց չկենան Պարսկաստան, մինչև ձեր կայսրընտրիչ բարձրության զորագնդերի հասնելը և հետևաբար այնտեղ կգտնվեն ավելի քան յերկու հազար հայեր, վոր այս գեղեցիկ ձեռնարկության համար մեծ առավելություն կլինի։ Յեվ յեթե ձեր կայսրընտրիչ բարձրությունն ավելի պետք ունի, Մոսկովիայի մեծ դուքսը չի մերժի (յեթե հարկավոր լինի) քսան կամ յերեսուն հազար մարդ աչքի առաջ ունենալ վրացիների համար, վորովհետև Վրաստանի բազմաթիվ իշխաններ և մեծ տերեր (պարսից թագավորի անգթության պաաճառով) ապաստան են գտել մեծ դքսի մոտ, և այս առիթից կոգտվեն, վորպեսզի նորից վերադառնան իրանց կալվածները։
ՆՎԱՃՈՂԱԿԱՆ ԲԱՆԴԱԳՈՒՇԱՆՔ
«16. Այս ամենը ( ինչպես ցույց տվի վերևում) մեծ հաճույք կպատճառի Մոսկովյաններին…։ Յեթե ձեր կայսրընտրիչ բարձրությունը կարողանա այս՝ հանձնարարությունը շնորհ անել, վոր յես կարողանամ գնալ համաձայնվելով մեծ դքսի հետ, ձեր կայսրընտրիչ բարձրությունը կտեսնի նրանից ստացած մի՝ նամակից, թե այս բանն ինչ ուրախություն պիտի պատճառի նրան: Ուրեմն յես սպասում եմ այս շնորհը ձեր կայսրընտրիչ բարձրության բարությունից, մի քիչ հետո յես պատիվ պիտի ունենամ ծանոթացնելու ձեր կայսրընտրիչ բարձրությունը Հայաստանի թագավորության ուժն ու տկարությունը։
«17.Ձեր կայսրընտրիչ բարձրության զորագնդերը կարող են Պարսկաստան մուտք գործել 1700 թվականի հոկտեմբեր ամսվա սկզբին: Նրանք Բագու ցամաք իջնելով, պիտի կարողանան կտրել անցքը, վորպեսզի նույն տեղից վոչ վոք դուրս չգա, այդ մասին տեղեկություն տալու անհավատներին։ Այստեղ կարելի կլինի նույնպես քսան և չորս ժամում հանգիստ առնել, առանց վոչնչից վախենալու, քանի վոր այդ բոլորովին մի անապատ տեղ ե. հետո արշավել պատերազմի գիշերն շտապով, լուսաբացին Շամախի քաղաքում գտնվելու համար, վոր մեծ ե ինչպես Քեոլնը, ամրություններ չունի։ Այստեղ կա պարսիկների մի նահանգապետ։ Հարուստ և առևտրական քաղաք և Շամախին, վորի մեջ վոչ մի զորագունդ չկա. միայն մի քսան մարդ կան նահանգապետի հետ։ Աստուծու ոգնությամբ յես հույս ունեմ, վոր անհավատները մի ժամ չպիտի կարողանան դիմադրել, վորովհետև մենք այնտեղ ունենք յոթը ծխական համայնքներ և քաղաքի բոլոր վաճառականները և առևտրականները հայ են։ Հենց վոր նրանք տեսնեն ծածանելիս ձեր կայսրընտրիչ բարձրության դրոշակները, վորոնք ներկայացնում են խաչը, աջքի կընկնի. վոր անմիջապես դուրս կգան այն քաղաքից տասը հազար հայ մարզիկ, ամենքն ել հեծյալ, կազմ ու պատրաստ, առանց վորևե անպատշաճություն գործելու անհավատների հաշվին, վորովհետև յերկիրն այնպես լիքն ե ձիերով և ռազմամթերքներով, վորքան կարելի յե։ Ահա առաջին մուտքը Հայաստան, վոր սկսվում ե Շամախուց։ Այստեղիդ տասը մղոն ե մինչև պարոն Եմիր բեկի մոտ և անցնելով Եմիր բեկի տունը, կարելի յե այնտեղ թողնել դրոշակների և գրությունների կեսը։ ՇամաԽուց դուրս գալիս կարելի