Այս էջը հաստատված է

յե չորս գնդերը բաժանել չորս մասի. մի մասը, վոր կարշավե ուղիղ դեպի Գանձակ, ուր կա անհավատների մի նահանգապետ։ Քաղաքը վոչ մի ամրություն չունի և վոչ ել քաղաքապահ զորք, բացի յերեսուն մարդուց, վորոնք նահանգապետի հետ են, իսկ քաղաքի շուրջն ապրողները բոլորն ել քրիստոնյաներ են։ Յերկրորդ մասը պիտի գնա ուղղակի Լոռու յերկիրը, ուր կա նույնպես մի մեծ ավանի մեչ մի կառավարիչ, վոր վոչ մի գունդ չունի։ Յերրորդ մասը կերթա Ղափանի յերկիրը, վորտեղ կա նույնպես մի նահանգապետ մի քաղաքում առանց ամրության և առանց զորքերի, ինչպես եյին նախորդ քաղաքները։ Յեվ չորրորդ մասը (վոր պիտի կազմված լինի ընտիր զորքերից) կարշավի նույնպես մեծ արագությամբ Նախիջևան քաղաքը, ուր մի նահանգապետ կա, վոր իր հետ ունի հարյուր մարդ, վորովհետև նա թագավորության գլխավոր զորապետն ե, և նա յե, վոր տիրում ե մեր նահանգին և վոր մահացու թշնամի յե մեր ընտանիքին և ուրիշ քրիստոնյա իշխաններին, վորոնց շատ անգթաբար մեռցնել ե տալիս։

«18. Ահա բոլոր մեր ամենամեծ թշնամիները։ Դրանից հետո մենք կհասնենք Արաքս անունով մի գետի, վոր գալիս ե Թյուրքիայում յեղած Երզրումից, բաժանելով Պարսկաստանը Հայաստանից։ Այս գետը պահպանելու հինգ անցք ունի, վորտեղից կարելի՝ յե անցնել ծածկաբար։ Կտրելով այս բոլոր անցքերը, մենք կթողնենք վրացիներին դեպի աջ ու պարսիկներին դեպի ձախ և այս ամենի մեչ, վոր յես ցույց տվի, զորքերը կանցնեն Շամախուց մինչև Նախիջևան առանց վորևե անհավատներ գտնելու, բացառությամբ մի քանի ավանների ու գյուղերի՝ այս ու այն կողմ ցրված, բայց վորոնք պատերազմի մարզիկ չեն, այլ խաժամուժ ամբոխ միայն։ Այս ճանապարհն անցնելիս վորտեղ վոր մարդ կպատահե անհավատներից, նրանց ձեռաց կիջեցնեն և զինաթափ կանեն, առանց մոռանալու հրաման տալ գնդերին Նախիջևան գտնվելու։ Կա մի քաղաք, վոր կոչվում ե Որդուբաթ և նա ամբողջովին Թյուրքական ե, բոլորը վաճառականներ և առևտրականներ են, առանց վորևե նահանգապետի, վոչ զորք կա, վոչ ել ամրություն։ Նրանք չեզոք են, այնտեղ կարելի յե գտնել մի գանձ, վոր թվել չի կարելի, և ուրիշ շատ ռազմամթերք, և այդ միջոցին բոլոր քրիստոնյա իշխանները, վորոնք համաձայնություն կայացրին ձեր կայսրընտրիչ բարձրության հետ, պիտի մնան յետև, և էնչպես յես (վերևում) հիշատակեցի ձեր կայսրընտրիչ բարձրության, թե Շամախուց տաս մղոն ե մինչև Եմիր բեկի տունը, մենք այնտեղ կթողնենք դրոշակների և անհրաժեշտ գրությունների կեսը, իմացնելու համար գլխավորներին, վոր ամենալավ գնդերն ուղարկեն մեծ փութով, այնպես լավ պատրաստ, վոր կազմեն մի զորաբանակ Նախիջևանի նահանգում։ Նրանք պիտի ուղարկեն Յերևան քաղաքը մոտ հինգ հազար մարդ. այդ մի ամրացրած քաղաք ե մի փոքրիկ գետի վրա բավական մոտ այն լեռան, վորի վրա մի ժամանակ կանգնել եր Նոյի տապանը։ Այս քաղաքի մեչ կա մի նահանգապետ յերկու հարյուր զինվորներով, ունեն յերեսուն թնդանոթ, առանց վահանավոր ռմբընկեցի, ռումբերի և վոչ ել հրանյութի, վորովհետև պարսիկները չգիտեն, թե էնչ բան ե այդ, և դրանք գործածության մեչ չեն մտած այս յերկրներում։ Քաղաքն ամրացված ե միայն չորս պատերով, այսինքն՝ առանց վորևե խրամի, այնպես, վոր կարելի յե թնդանոթը դուրս բերել պատերի տակը։ Այդ քաղաքին կարելի կլինի տիրել առանց կրակ բաց անելու, քանի վոր վառողի պահեստը և զինանոցը հայերի ձեռքումն են գտնվում, վորովհետև պարսիկնները չեն վստահանում նույն