Այս էջը հաստատված է

«22. Մեզ hասնելու, համար նրանց կհարկավորվիր անցնել Թյուրքիայով, վոր չի աջողվի առանց դժվարությունների, վորովհետև կան լեռներ ու կիրճեր, ուր պետք ե կազմը խանգարել, այնպես վոր հինգ հարյուր մարդ կարող են կասեցնել մի մեծ բանակ, և այս ժամանակի ընթացքում պետք ե աշխատեն փութով ձեր կայսրընտրիչ բարձրության գնդերը կարգավորել և վարժեցնել ինչպես և հրետանին և անհրաժեշտ ռազմամթերքները։

«23. Այս առաջխաղացությունը, վորի մանրամասնությունները նկարագրեցի ձեր կայսրընտրիչ բարձրության, միայն քսան և հինգ որվա գործ ե, բայց չպետք ե բանակել վրաններում և վոչ ել մնալ ռազմական պիտույքների հետ, վորովհետև այս մի պատերազմ ե, ուր մարդ իր ապուրն ուտում ե ձիու վրա, քանի վոր տարվա այն ժամանակն ե, յերբ ժողովուրդը իր ձմեռվա պաշարն արել ե. ուր վոր ձերդ բարձրության զորքերը բանակ կդնեն, այն տեղ նրանք պիտի կարողանան իրանց վերակազմել մինչև յերեկո, վորովհետև յերկիրը շատ արգավանդ ե և անհավատներն ունեն մեծ քանակությամբ յեզներ, հորթեր ու վոչխարներ՝ կերակրելու համար մի բանակ մինչև տաս տարի, առանց վորևե նեղություն կրելու. բայց յերեկոյան դեմ պետք ե առաջ խաղալ ամենայն շտապով, անհավատների վրա միշտ հանկարծակի հարձակվելու համար, և յեթե հոգնած լինելու պատճառով ձիերի պակասություն զգացվի, կարելի կլինի միշտ ձի գտնել, վորովհետև այն տեղ առատությամբ կա։


ԹՎԱԿԱՆ ԲԱՆԴԱԳՈԻՇԱՆՔ


«24. Յես շատ լավ համոզված եմ, վոր պարսից թագավորի զորքերը վոչինչ չպիտի կարողանան ձեռնարկել մեզ դեմ թե ձմեռվա սկիզբն և թե գարնանը. վորովհետև Պարսկաստանի թագավորությունը — այդ՝ Հայաստանի թագավորությունն ե ներս մտնելիս, այդ բազմաժողովուրդ և արդյունաբեր մի յերկիր ե, վոր ունի հարյուր հիսուն մղոն յերկարություն և հարյուր քսան մղոն լայնություն և պարսից թագավորի իշխանության տակ ե, չհաշվելով այն յերկու նահանգները, վորոնք վրացիների ձեռքումն են և հինգը, վոր գրավել են թյուրքերը։ Ուրեմն ահա սրանք են քրիստոնյա նահանգները. 1) Շաքի նահանգը, վոր կարող ե մեզ տալ սկզբում տասը հազար մարդ, այնտեղ շատ քիչ թյուրքեր կան. 2) Վարանգայի նահանգը (վորտեղ կան մի քանի թյուրքեր, բայց այնպիսիները չկան, վոր պատերազմի մարդ համարվեն), կարող ե պատրաստ տալ 6000 մարդ, 3) Քշթաղս նահանգ 10 հազար մարդ. 4) Մեծ Ղափանը (ուր կա յոթը գավառապետություն) պիտի կարողանա տալ 60,000 մարդ առանց անհանգստացնելու յերկիրը, վոր բազմաթիվ ժողովուրդ ունի և քիչ անհավատներ։ Ղափանի այս նահանգի իշխաններից չորս հոգի ստորագրել են այն նամակը, վոր Հայաստանի իշխանները պատիվ ունեցած են գրելու ձեր կայսրընտրիչ բարձրությանը. 5) Սիսիանի նահանգը 6000 մարդ, 6) Գանձակ 15,000 մարդ, 7) Լոռի՝ 6000 մարդ, 8) Գեղարքունի՝ 15,000 մարդ, 9 Զագյամ՝ 5000 մարդ, 10) Յերևան՝ 15,000 մարդ, 11) Դարալագյազ 10,000 մարդ, 12) Նախիջևան՝ 5000 մարդ, 13) Շարուր թյուրքերով լիքն ե և քիչ քրիստոնյաներ կան 14) Շամբ 5000, 15) Յերնջակ 10.000 մարդ, 16) Ագուլիս 6000 մարդ, 17) Մեղրի 3000 մարդ, 18) Գետաթաղ 5000 մարդ։ Յեվ նրանք բոլորը հավաքվելով կկազմեն հարյուր իննսուն յերկու հազար մադկանց մի բանակ։

«25. նրանք ինձ ասացին, վոր նրանցից յուրաքանչյուրը կկարողանա քսան և չորս ժամվա մեջ վոտքի վրա կազմ ու պատրաստ կանգնեցնել իր