գունդն առաջ խաղալու վիճակում, դեռ չհաշված վրացիներին. վորոնք կարող են վոտքի վրա դնել 80000 մարդ և այն հինգ քրիստոնյա նահանգներ, վորոնք թյուրքերի տիրապետության տակ են, վորտեղ յերիտասարդությունը վոչինչ չի կամենում բայց միայն պատերազմ քրիստոնյա հավատի համար: Նրանք նույնպես ինձ վստահեցրին, թե ունեն ավելի քան ութսուն հազար մարդ վորոնք առևտրով են զբաղվում Թյուրքիայում և իրանց մեջ հաշվել են և գտել, վոր կարող են ունենալ այնքան փող Հայաստանի թագավորության մեջ, վորքան նրանք, վորոնք վաճառականություն են անում թյուրքերի յերկրում:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՆԴԱԳՈՒՇԱՆՔ
Յես հաշիվ արի մեր այս յերկրի փողով և տեսա, վոր այս անում ե վաթսուն միլիոն լիվր։ Սկզբում յես դժվարացա հավատալ դրան, բայց յերբ վերադառնում եյի Թյուրքիայից, խոշոր վաճառականներն ինձ այդ մասին ապահովեցրին, ասելով թև՝ պարսից թագավորի մի դեսպան յեկած եր Կ. Պոլիս մեծ թյուրքի մոտ այն խնդրով, վոր թյուրքերի ըմբոստացումներն Անատոլիայում վնասներ պատճառեցին պարսից թագավորին։ Պարսից դեսպանը վերադարձնելով Բասրա քաղաքի բանալիները, ստացավ մեծ թյուրքի մի հրամանը, վոր պարսկահայերը, վորոնք առևտուր են անում իր թագավորության մեջ, այլ ևս գլխահարկ չվճարեն։ Պարսից դեսպանի վերադարձից հետո թյուրքերը տեսան վոր այս իրանց մեծ վնաս ե պատճառում, վրովհետև հարկահանի տված հաշվից յերևաց, վոր կային ութսուն հազար պարսկահայեր, վորոնք տարին մարդագլուխ տալիս եյին տասն եքյու:
26. Մի խոսքով ինձ անկարելի կլիներ հաշվել ժողովրդների և հարստությունների քանակությունը, վոր կա այս յերկրներում։ Յես կտամ ձեր կայսրընտրիչ բարձրության մի մարդու անուն, վորի մասին կարծում եմ տիկին կայսրընտրիչուհին լսած կլինի և վորին Տոսքանի մեծ ու պայծառափայլ դուքսը շատ լավ ճանաչում ե։ Այդ մարդը կոչվում ե Անտոն Չալաբի, վոր Հայաստանի մի վաճառական ե և յեղած ե Զմյուռնիայում, Թյուրքիայի ծովային նավահանգստում։ Թյուրքերը նախանձից լուր տվեցին մեծ թյուրքին այս հայ վաճառականի հարստությունների մասին, վորից հետո մեծ թյուրքն իր սպաներից յերեքին ուղարկեց նրան բռնելու և տանելու Կ. Պոլիս։ Բայց վորովհետև նա շատ խելոք մարդ եր, նախ լավ խոսեց սպաների հետ և նրանց ուղարկեց վերև իր սենյակը. ապա տեսնելով, վոր իր հարստություններր ներքևի պահեստներում եյին, գաղտնի հրամայեց իր ծառաներին բեռնել մի նավ այն չափ, վորքան կարող են։ Քանի վոր սպաները չեյին կամենում նրան թողնել, նա նրանց մի նվեր տվեց զբաղեցնելու համար և հետո նրանց հետ իջավ ցած և յերբ սպաները կամենում եյին կնքել նրա գույքերը և պահեստները և սկսեցին վորոնումներ տան մեջ այդ միջոցին նա ամենևին ժամանակ կլորցնելով, մտավ մի նավ գնալու համար Լիգռան, վորտեղ նա շինել տվեց մի գեղեցիկ շինություն ծովի ափին: Այս մարդը չկարողացավ վերցնել իր հետ իր ունեցածի և փողի կեսը, բայց և այնպես՝ կարողացավ տանել իր հետ յոթը միլիոն լիվր: Հիմա նույնպես մի մարդ կա, վոր Պարսկաստանից յեկած ե Վենետիկ, ուր գրել ե սուրբ Մարկոսի բանկը յոթը հարյուր հազար դուկատ և ներկայումս նա Վիեննայումե ե, վորտեղ նորին կայսերական մեծությունից խնդրել ե կոմսի տիտղոս, վորին համաձայնել ե նորին կայսերական մեծությունը[1]) և նա դատով պահանջում ե մի կալված, վոր արժե հինգ
- ↑ Խոսքը Ջուղայեցի Մարգար Շահրիմանյանի մասին ե։