Այս էջը հաստատված է

մինչև ծաղրելիություն: Միայն ծաղրելի կարող եր լինել այն բանը, վոր Որին ամենայն առատաձեռնությամբ հանձն եր առնում վճարել յեվրոպական արշավանքի բոլոր ծախսերը յեռապատիկ չափով անգամ, և յերբ հարկ եր լինում մատնանիշ անել, թե ուր ե Հայաստանի այդ գանձը, նա ցույց եր տալիս... հայ վաճառականների գրպանները։ Յեթե մի Շահրիմանյան ունի Վենետիկի բանկում 700 հազար դուկատ կամ մի Անտոն Չելեբի ապարանք ունի կառուցած Լիվոռնոյի ծովափին, մէ՞թե այս չեր նշանակում, թե Լեոպոլդ կայսրը իր տված յուրաքանչյուր թնդանոթի երեք գինի կստանար։

Յեվ դեպքը ծաղրում եր նրան հենց ԴյոՒսելդորֆ հասնելուն պես։ Պրոֆեսոր Հեյդլը պատմում ե, վոր Հովհան ֊ Վիլհելմ կուրֆյուրստը զարմանք հայտնեց, թե ինչպես ե, վոր Որին, գալով 10 հայ իշխանների մոտից, իր համար ընծաներ չի բերել: Այս բանն, էնչպես յերևում ե, հայտնի յեր դառնում Որիին, և նա հետևյալ նամակն եր գրում կուրֆյուրստին.

«Իսկապես յես ձեր կուրֆյուրստական (կայսրընտրիչ) բարձրության ընծաներ պետք ե բերած լինեյի, բայց չկարողացա, վորովհետև ճանապարհորդության ժամանակ շատ տեղերում ուշացել եմ, և բացի դրանից, թյուրքերի ապստամբությամբ այժմ Անատոլիայում անկարգություններ ու ավազակներ են տիրում: Պարոն Սաֆրազը և մյուս բոլոր իշխաններն աոանց բացառության շատ թանկագին բաներ, ձիաներ և ուրիշ գանձեր, վորոնցից դուք ել կունենաք, իմ իրավասիրության տակ են դրել, վորպեսզի ձեր բարձրության վոտքի տակ ձգեմ. յես ել ունեմ մի քանի հիանալի ձիաներ և ուրիշ շատ բաներ և պատվիրել եմ ընկերներիս այստեղ ուղարկելու: Այդ ապրանքները հոկտեմբերի սկզբին մեր յերկրից դուրս կգան և հրամայել եմ, վոր դրանք Զիբենբուրգի Քրոնշտադտ քադաքը տանեն, թող ձեր բարձրությունը բարեհաճի այնտեղ մի անցագիր ուղարկելու»[1]

Յեթե այս որիական վոճը ճշմարտություն ել պարունակեր իր մեջ, չե կարելի կարծել, թե այդ ընծաներն Անգեղակոթից եյին ուղարկված, վորովհետև այդ 10 իշխան անվանվածներն այնքան ունևոր չեյին, վոր Յեվրոպա ուղարկեյին առանձնապես գնահատելի ընծաներ։

Բայց յեթե Որին ուրիշ, ավելի իրական և պարկեշտ չափերով ծրագրելու ընդունակություն ել ունենար, այս չեր նշանակի, թե անպատճառ ավստրիական հուսարները քառասմբակ արշավ եյին սկսելու դեպի Հայաստան: Հարցը ծրագրի բնութն ու բովանդակությունը չեր: Հարցն այն եր, թե կային մի կամ մի քանի կարող պետություններ, վորոնք անմիջապես շահագրգռված լինեյին

՚1) «Արձագանք» լրագիր, Թիֆլիս, 1894, № 75.

211

  1. 1) «Արձագանք» լրագիր, Թիֆլիս, 1894, N 75.