Այս էջը հաստատված է

միջոցով, վորոնց՝ ամենամեծ ջանասիրությամբ՝ պիտի խնդրենք ոգնության գալ այդքան մեծ մի գործի մեջ, վորպիսի գործից այնքան ոգուտ կա, այնքան միլիոն հոգիների փրկությունը կաճե, վորոնք այժմ անհավատների լուծի տակ են հեծում։ Իսկ այս գործը կատարելու համար ճանաչելով թե ի՛նչ ենք մենք պարտավոր անել, յերբ տեսնում ենք ձեր պարոնությունների այնքան հավատը դեպի մեզ, մենք ամեն ինչ բերանացի հայտնեցինք պարոն Որիին և Մինաս աբբային, վորոնք իսկապես շատ լավ մարդիկ են, մանավանդ պարոն Որին, ամենահավատարիմ և անձնվեր մարզը, վոր այս մեծ գործը Աստծու ամենակարող ոգնությամբ կատարման կհասցնե և իսկապես պատշաճում ե նրան, վոր ամեն բանի մեջ հավատաք նրան, և՛ նրա խելքին, և նրա կարողության և՛ նրա հոյակապ գործունեյության։ Աստված ընտրել ե նրան մի այսպիսի վախճանի համար, վորի կատարումն այնքան համապատասխան կլինի Աստուծու փառքին, հոգիներին փրկություն կբերի և բարորություն քրիստոնեյական հավատին և ձեր վողջ Հայաստանին։ Հավաքվեցինք մենք և միասին խորհուրդ արինք այս մեծ գործի շուրջը. ինչ կերպով սկսենք, ինչ զգուշություններ, ինչպիսի կարգ։ Այս պաաճառով ձեր պարոնություններին ուղարկում ենք այն խոսքերին, վոր պարոն Որին և Մինաս աբբան այս մասին կասեն և խնդրում ենք, վոր ձեր պարոնությունները հավատան այն ամենին, ինչ նրանք կասեն։ Ընդ սմին աղաչում ենք ձեր պարոնությունները, վոր դուք բոլորովին հուսադրված լինեք, թե մեզանից սիրված եք և ամբողջ սրտից վողջագուրված, և մենք պատրաստ ենք ամեն բան անել ձեր հավիտենական փրկության կոլթյան համար, ձեր ոգտին, խաղաղության և ժամանակավոր յերջանկության համար։ Այս բոլորը մենք ցույց կտանք գործով»[1]

Պրոֆեսոր Հեյգելը գրում ե.

«Որին համոզեց կուրֆյուրստին, վոր նրա սպաները կամ գեներալները թեև քաջ մարդիկ են և կարող են կռվել, բայց վորովհետև դրանք Հայաստանի տեղական պայմանների հետ ծանոթ չեն, դրա համար նրանք մեծ ոգուտ չեն կարող տալ և այդ պատճառով զորքի առաջնորդությունն իր վրա հանձ առավ Որին, խոստանալով կուրֆյուրստի իր վրա տածած հույսերն արդարացնել»[2]):

Ել ուրեմն ի՞նչ եր մնում, վոր սլակասեր Հռենոսյան Պալատինայում պատրաստվող հայ թագավորացուին։ Պատրաստողը, հենց ինքը, Հովհան֊Վիլհելմն եր, քանի վոր հետզհետէ, յերևի, պարզվում եր նրա համար, վոր Հայաստանն իր թագով չափազանց հեռու յեր նրանից:

Բայց այս բոլորը խոսքեր եյին։ Իսկ գործն առջևումն եր, վոր հենց այս ժամանակից ել, իբրև ահեղ անխուսափելիություն, տնկվում եր հայ ժոդովրդի ճակատագրի մեջ,- այն, վոր չե կարող լինել Հայաստանի ազատություն, առանց ցարական Ռուսաստանի կամեցողության և մասնակցության։

Յեվ Որին գնում եր դեպի այդ անխուսափելիությունը:

1) Эзов. с. 37-38 2)«Արձագանք», 1894, № 75.

214

  1. 1)Эзов.с.37-38.
  2. 2)«Արձագանք», 1894, № 75