Այս էջը հաստատված է

ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

ՑԱՐԸ ՅԵՎ ԽՈՋԱՆ

1.

Վոչ Անգեղակոթի ժողովում, վոչ մի այլ տեղ Իսրայել Որին խոսք չեր ունեցել Ռուսաստանին դիմելու մասին։ Ընդհակառակն, իր ծրագրի 14֊րդ հոդվածում նա ասում եր, թե հայերը սարսափում են հունագավանների, հետևաբար և ռուսների տիրապետությունից և ավելի գերադաս են համարում մնալ գերության մեջ, քան ազատվել հունադավանների ձեռքով։ Միանգամայն, ուրեմն, հետևողական կլինի ընդունել, վոր վոչ Անգեղակոթ գնալիս, վոչ մանավանդ Անգեդակոթից դուրս գալիս, Որին չուներ իր գրպանի մեջ վոչ մի առաջարկություն և վոչ ել նրանից բղխող լիազորություն առանձնակի և անկախ, դիմում անելու նաև Մոսկվային, վորի մասին Որիի իմացածն նույն իսկ այն ել չեր, թե նրա տերը «մեծ դուքս» չեր կոչվում, ինչպես նա շարունակ անվանում եր, այլ «ցաr»:

Բայց ահա փլվում եր նրա ծրագրով նախատեսված յերրյակ զինակցությունը (կուրֆյուրստ, կայսր և Տոսքանայի մեծ դուքսը) և ծառանում եր անհրաժեշտություն՝ դիմելու ռուսներին։ Որին իբրև դիվանագետ, բոլորովին չի ել մտածում, թե առաջ ի՛նչ կարծիք ու դավանություն ե ունեցել և արագ սկսում ե պատրաստվել այս նոր առաքելության, Պետք եր մի դիմում Ղարաբաղի մելիքներից, և այսպիսի մի թուղթ, ինչպես ցույց ե տվել քննադատությունը[1]), սարքվում ե Յեվրոպայում, անշուշտ, Մինաս վարդապետի ձեռքուվ [2]

  1. «Լումա» հանդես, Թիֆլիս, 1899, Ա, յեր. 253
  2. Կեղծիքն ակնհաըտ ե դարձնում մանավանդ ծրարի հասցեն, վորի մեջ մի առ մի հիշված են ռուսաց ցարի անթիվ սիսղոսներ, վորոնցից և վոչ մի