Այս էջը հաստատված է

Այս թուղթը կրում ե նույն թվականը (1699 ապրիլի 29), ունի դարձյալ իբր թե Անգեղակոթում մելիքների անունից կուրֆյուրստին ուղղած դիմումը։ Միևնույն նյութին վերաբերվող և իբռ թե միևնույն որը գրված այս յերկու գրությունները տարբերվում են իրարից վոչ միայն արտաքինով (կուրֆյուրստի նամակը ֆրանսերեն ե, իսկ ռուսաց ցարինը- ինչու՞, չգիտենք- հայերեն ե), այլ բովանդակությամբ։ Ռուսներին մելիքների անունից աղերսանք եր ներկայացվում լոկ ազատագրության գործ սկսելու մասին և այլևս խոսք չկար, թե հայերը դրա փոխարեն կրոնափոխ կլինեն։ Ազատագրությունը պիտի կատարվեր հայոց թագավորությունը վերականգնելու միջոցով, բայց թե ում պիտի պատկաներ Հայաստանի թագը,- այս մնում եր անորոշ, մինչդեռ, ինչպես տեսանք, կուրֆյուրստն ուներ աներկբա հավաստիացում, թե ինքը կլինի Հայաստանի թագավորը։ Ուշադրություն գրավում ե այն հանգամանքը, վոր չմատնանշելով թագի մի վորոշ թեկնածու, ռուսներին ուղղած թուղթը դարձյալ և դարձյալ վեր եր հանում Որիին, փառաբանում եր նրա հռչակավոր ծագումը և շարունակ շեշտում եր, թե նրան են իրանց գլուխ ընտրել հայ մելիքները և նրան պիտի հպատակվեն: Այսպիսով ստացվում եր տպավորություն, թե ազատված Հայաստանում ել նա պիտի գլուխ լինի։ Յեվ վորովհետև հետագա բանակցություների մեջ Ռուսաստանին տրվում եր Հայաստանի տերը լինելու և նրան իր զորքերով գրաված պահելու դիրքը, ուստի մենք կարող ենք յենթադրել, վոր Որիի փառասիրությունը հասնում եր գուցե Ռուսաստանի թևարկության տակ գտնվող մի թագավորության գլխի աստիճանին։

Այսպես թե այնպես, 1701 թվականի հունիս ամսին Որին գտնվում եր Մոսկվայում՝ Մինաս վարդապետի և Նազար Որեխովիչ անունով մի լեհահայի հետ, վոր կատարում եր թարգմանի պաշտոն: Նա ընդունվեց իբրև Պֆայլցի կուրֆյուրստի կողմից յեկած պատգամավոր, ստացավ ռուս կառավարության կողմից իր այգ դիրքին պատշաճող կեցության պայմաններ-առանձին տուն և լավ սնունդ։ Չորս որ անցած իր տեղ հասնելուց՝ Որին կանչվեց տերության առաջին պաշտոնյա բոյարին Գոլովինի մոտ և հարցաքննության յենթարկվեց, թե ի՛նչ նպատակ ունի իր առաքելությունը:

հատն անգամ չեր կարող հայտնի լինել Անգեղակոթի մեջ և վորոնք պարզապես, թարգմանված լատինիրենից: Լատիներենի ձև ունի և ցարի անունը- «Պետրոս Ալեքսանոս»։ Չկա և «ցար» անունը, վորը փոխարինված ե «սեզտթ» անունով:

216