շատ քաջ կլինի և կվերցնի Հայոց թագավորությունը և կազատե քրիստոնյաներին։ Այս մարգարեյության հավատում եյին մինչև այժմյան ժամանակը և հավատում են այժմ ել, վորովհետև իսկապես տեսնում ենք, վոր անորեններն այն աստիճան չարության են հասել, վոր քրիստոնյաներին մեծ հարկերով և բռնությամբ հարկադրում են ընդունել Մուհամմեդի հավատը, իսկ մյուս կողմից տեսնում ենք այն բնական վառ ձգտումը, վոր ունի ձեր արքայական մեծությունը քրիստոնեյական հավատը մեծացնելու և բազմացնելու համար, ինչպես և ձեր ճշմարիտ խոստումը պատերազմելու անհավատների դեմ, վորոնք յերբեք այնքան թույլ ույժ չեն ունեցել, ինչպես այժմ, վորովհետև 70 և ավելի տարի յե, ինչ նրանք մի հատ նշանավոր պատերազմ չեն ունեցել»[1]):
Յեթե ընդունենք, վոր այս առաջին քաղաքական աղերսագիրն եր, վոր մատուցվում եր ռուսաց ցարին, հեշտ կլինի տեսնել և այն, վոր այնուհետև միշտ ել, այն անթիվ դիմումներն ու աղերսանքները, վորոնք ուղղվում եյին միևնույն ցարական հասցեյով, մինչև վերջը, մինչև Գեորգ կաթողիկոս Սուրենյանը, ունեյին միևնույն Որիական խոսելակերպը, վոճը, պատճառաբանական իմաստը և ակնկալական հիմքերը։ Հետագա բանակցոլթյունների մեջ մենք պիտի տեսնենք ռուսաց քաղաքականության ուրիշ շատ բնորոշիչ դիմագծերը, վորոնք պահվեցին մինչև ցարականության անհետացումը։ Շատ բարդ և նրբահյուս եյին այն քաղաքագիտական կռմանները, վորոնց մեջ մտցվում եր Իսրայել Որին, և սրա դիվանագիտական ճարպիկությունն եր միայն, վոր «կարողացավ տանել բանակցությունների նավն անվնաս՝ բազմաթիվ ստորջրյա քարերի միջով:
Ռուսաց կառավարությունն առաջարկեց Որիին հետևյալ հինգ հարցերը. 1) Վո՞րքան զորք ե մտադիր տալ Պֆայլցի կուրֆյուրստը և առհասարակ ուրիշ ի՞նչ գերմանական իշխաններ պիտի ոգնեն և վո՞րքան զինվոր պիտի տան։ 2) Այդ զորքերն ի՞նչ ճանապարհով և ի՞նչ պատրվակով պիտի անցնեն Ռուսաստանի վրայով և ո՞վ պետք ե պարենավորե նրանց. 3) Ռուսաց թագավորի հողերով արշավելիս, զորքերը չեն վնասի ցարի հպատակներին և ի՞նչպես դրան հավատալ. 4) Յեթե ամենակարող Աստվածը բախտ շնորհե և տեղեր գրավեն, ում անունով պիտի պահվեն նրանք և ում զորքերը՝ ի՞նչ քանակությամբ պիտի մնան այդ տեղերում. 5) Զինվորական արշավանքը վերջացնելուց հետո, վո՞ր տեղերում կլինի զորքերի ձմերոցը և ու՞մ հաշվով կպարենավորվեն։
Պատասխանելով այս հարցերին, Որին ասում եր.
1)Կուրֆյուրստի զորքերը մեզ հարկավոր չեն. պատերազմի առաջին տարում հարկավոր չեն ուրիշ զորքեր, բացի ռուսաց
- ↑ Эзов. ц. 13-14