Այս էջը հաստատված է

աոաջացնելու։ Գուցե բնական զարգացման ընթացքին թողնվելով, նրան աջողվեր կատարել յերկրի նվաճումը խաղաղ պրոպագանդի միջոցով։ Այս միանգամայն հնարավոր եր այդ նոր պաշտամունքի համար, վորովհետև նա սիրիական քրիստոնեյությունն եր, վոր Հայաստան մտնելու հետ միաժամանակ, մուտք եր գործել նույնիսկ և Պարսկաստան իբրև խաղաղ և չեզոք կրոնական յերևույթ և իր քարոզչության կենտրոն եր դարձրել Սասանյան մայրաքաղաք Տիզբոնը, հիմնելով այնտեղ յեկեղեցի և յեպիսկոպոսական աթոռ։ Սիրիական միսիոնարության միակ ույժն ու հմայքը սիրիացի վաճառականի թափառիկ առևտրական կապիտալն եր, վորի ուսերը հեծած՝ նոր կրոնը գնաց աննկատելի կերպով տարածվելու մինջև Հնդկաստան։

Սիրիական այդ աղքատ քրիստոնեյության վրա հայ Արշակունիները ուշադրություն եյին դարձնում։ Կար քրիստոնեյություն և քրիստոնեյություն։ Հարկավոր եր վոչ թե վաճառականական, այլ կայսերական քրիստոնեյություն, մինչև ատամները զինված մի հզոր պետականություն, վորի լեզուն այնքան ավետարանն ու սաղմոսը չե, վորքան յերկաթն ու հուրը։ Հարկավոր եր հունական քրիստոնեյությունը, վոր Արևելքում գալիս եր փոխարինելու հռոմեյական իմպերիալիզմը։ Այս կլիներ, ամենից առաջ, լավագույն պաշտպանություն հայ Արշակունիների դինաստիական շահերի՝ ընդդեմ Սասանյան վտանգի։

Այսպես եր ստեղծվում դինաստիական մեծ անհրաժեշտությունը Արարատյան կենտրոնում։ Սակայն նրա իրագործումը հեշտ չեր բոլորովին։ Միակամություն չեր կարող լինել այնպիսի մի բազմագլխյան ավատական յերկրում, ուր այնքան շատ եյին հետամնաց տնտեսական ձևերի ձգողությունը դեպի Իրան, մշակույթային աստիճանների տարբեր շերտավորումները և այլն։ Այն, ինչ միանգամայն հասկանալի յեր և ցանկալի Արարատյան խիտ քաղաքային տնտեսության սրտում, կարող եր միանգամայն մութ ու խորթ լինել Հայաստանի պարարտ արոտներում, ուր նախարարական տնտեսություններն եյին՝ մեծամեծ հոտերից բաղկացած:

Այս մեծ անհրաժեշտության հողի վրա յեր ահա, մեծ տարակուսանքներ, և յերերումերի մեջ, վոր անհայտությունից արագ դուրս յեկավ և գրությունն իր ձեռքի մեջ առավ և գործել սկսեց մի տոհմ, վոր առանձնակի տոհմանուն չի թողել, մերթ կոչվում ե Պարթև, մերթ Պահլավ, բայց ավելի հաճախորեն՝ իր հիմնադրի անունով Գրիգորի տոհմ և վորովհետև այս Գրիգորը յեկեղեցական գրականության մեջ աստվածացված ե