Այս էջը հաստատված է

միաժամանակ ռուսաց կառավարությունը չեր ուզում գործը հիմնել սոսկ Որիի տեղեկությունների վրա։ Դրանից առաջ Պարսկաստան եր ուղարկվել վումն Վասիլի Քուչուկով` պարսկական գործերին մոտիկուց ծանոթանալու համար։ Ինչպես յերևում ե, այդ Քուչուկովի հավաքած տեղեկություններն այնպես չեյին ներկայացնում Իրանի դրությունն, ինչպես նկարագրել եր Որին։ Ուստի վճռված եր, նախ քան գործն սկսելը, մի ուրիշ մարդ ուղարկել Պարսկաստան, վաճառականի անունով, ավելի մանրամասն և հաստատ տեղեկություններ հավաքելու համար։ Ցանկալի յեր, վոր այդ մարդու հետ գնար նաև մի յեվրոպական հմուտ ճարտարապետ, վոր կազմեր պարսկական բերդերի հատակագիծը և Որիին առաջարկվում եր խնդրել կուրֆյուրստից մի այդպիսի մասնագետ։

Այսպիսով ահա, հայերին իբր թե այնքան սիրող և հուսադրող Հովհան Վիլհելմից եր կախված գործը։ Ռուսաստանը, սուտ թե ճիշտ, թույլտվություն տալիս եր և մնում եր, վոր խաչակիր գնդերը սկսեյին իրանց շարժումը։ Բայց այս բանը չկայացավ։ Յեվ պատճառը, պետք ե ասել, միայն այն չեր, վոր կուրֆյուրստը պարտավոր եր կայսրի հետ մասնակցել Սպանիայի ժառանգության համար բացված պատերազմին։ Յեթե չլիներ ել այդ պատերազմը, ի՞նչպես պիտի արշավանք սկսեյին կուրֆյուրստական զորքերը, ուր եյին այն դրամական միջոցները, վոր այնպիսի շռայլությամբ խոստանում եր Որին։ Առաջին անգամս եր, վոր քաղաքական ռոմանտիզմը հարվածում եր հայ դիվանագիտական գործիչին, և նա գուցե զզում եր, թե վորքան խախուտ հիմքեր են սուտ ու պատիր խոսքերը: Այս եր, յերևի, պատճառը, վոր ռուսաց կառավարության պաշտոնական թույլտվությունն ստանալուց հետո, նա, փոխանակ թև առնելու և Պալատինատ թռչելու, միայն հանձն եր առնում գրել այդ մասին Հովհան-Վիլհելմին, առանց, սակայն, ճարտարապետի վերաբերմամբ խոսք անելու, վորովհետև, պատճառաբանում եր, կուրֆյուրստը միայն իրան, Որիին եր հավատում և մի ուրիշին չի հանձնի այդ գործը։ Միաժամանակ նա միջնորդում եր, վոր իրան ել մտցնեն այն դե- սպանության մեջ, վոր ծրագրվում եր ուղարկել Պարսկաստան։

Բանակցությունների այդ դրության մեջ շվեդական պատերազմի ընթացքը հանկարծ կլանեց ռուսաց կառավարության ամբողջ ուշադրությունը։ Դեկտեմբերին ռուսներն առաջին հաղթությունը տարան, ջարդերով շվեդական բանակը։ Որին, իհարկե, ստիպված եր դադարեցնել բանակցությունները, բայց շարունակ