Այս էջը հաստատված է

վեբաբերմունք չուներ Որիին և պարզապես որհնության մի կոնդակ եր, ուղղած Աստրախանի և Մոսկվայի հայերին, վորոնց ծանուցանում եր Սիմեոնի մահը և իր կաթողիկոսացումը:

Այս իրողությունը բարձրացնում եր մի փոքրիկ անկյունն այն վարագույրի, վորի յետևում Որին ծածկել եր իր ձեռնարկած ազատագրական շարժման հիմքերը, հյուսված արհեստականությունից։ Հարավային Ղարաբաղի մի քանի մելիքների «ճերմակ թուղթը», վոր տրվում եր Որիին, վորպեսզի անե, ինչ ուզում ե - ահա ամբողջ գործը, վոր կատարվել եր յերկրում և վոր արդեն մոռացվել եր, յերբ Միրոն Վասիլևն առաջին անգամ յերեվան յեկավ Շամախում։ Յերկիրն ապրում եր այն ծանր տնտեսական ճգնաժամը, վորի պատկերը մեզ տվեց Յեսայի կաթողիկոսը, և բնականաբար հարավային Ղարաբաղում, ուր գործել եր Որին, վոչ վոք այլևս չեր մտածում, թե ուր մնացին այն ոգեղեն ամրոցները, վորոնք կառուցվում եյին Անգեղակոթի ժողովում: Այսպես հարավային Ղարաբաղը։ Իսկ Հյուսիսայինը, բացի նրանից, վոր տագնապում եր պարսկական անչափ հարկահավաքումից, ուներ և այն առաձնահատկությունը, վոր դեռ չեր ել հետաքրքրվել Որիի ծրագիրներով։

Այսպես եր յերկրի դրությունն ու տրամադրությունը։ Ի՞նչ պետք եր ասել ռուսաց կառավարության` ի պատասխան նրա հայտարարած դրական խոստման։

Բայց մենք գիտենք, վոր Իսրայել Որին հրաշալի ունակություն ունեցավ գլխովին անգրագետ Անգեղակոթը դնել լատիներեն և ֆրանսերեն գրությունների մեջ ու այդպես տանել Հռենոսի ափը։ Նույն ունակությունն ել այժմ չեր ընկճվում Միրոն Վասիլևի բերած իրականությոնից։ Մինաս վարդապետը մի պատասխան–թուղթ ե կեղծում, իբր թե Եջմիածնի աթոռակալ և իր անվանակից Մինաս վարդապետի անունից[1]), դնում ե այդ կեղծվածքի մեջ ուրախություն եջմիածնականների կողմից Պետրոս ցարի խոստման առիթով և ասում եր` պարսիկների ահը չի թողնում, վոր գրեն մանրամասն իրանց նվիրական մտքերը Միրոնի ձեռքով և խոստանում եր գրել հետո և ուղարկել մի ուրիշ մարդու հետ։

Այս խոստումն ել կատարվում եր, բայց դարձյալ Մոսկվա գետի ափին, այս անգամ ավելի խոշորկեկ չափերով, վորոնց ծայրերը գնում հանգում եյին քրեյապես պատժվող կեղծարարության:

  1. Ա. Հովհաննիսյան- «Հայ-ռուս. որիենտացիան, յեր. 37-42»