Կեղծվում եր մի ամբողջ մելիքական ժողով Գանձասարի վանքում, վոր իբր թե նամակ եր գրում ցար Պեոտր Ալեքսեևիչին, հայտնելով նրան իր մեծ խանդավառությունը, վոր նա հաստատ վճռել ե ազատել հայ ժողովուրդն անհավատների լուծից[1])։ Միաժամանակ այս իբր թե ժողովը վորոշում ե կաշառել բոյարին Գոլովինին և թարգման Նիկոլայ Ապաթարիոսին, տալով առաջինին 20 հազար վոսկի և յերկրորդին 4 հազար վոսկի։ Բայց փող, իհարկե, չկա, ուստի նա փոխարինվում ե խոստումով վճարել այն ժամանակ, յերբ գործը վերացած կլինի, այսինքն՝ յերբ Հայաստանը ազատված կլինի։ Յեվ իբրև «ազնիվ կաշառատուներ», ժողովի անդամները գրում և կնքում են պարտամուրհակներ։ Ահա, որինակ, ինչ եր գրված Գոլովինի պարտամուրհակի մեջ.
«Մեք մեծ Հայաստանյայց մելիքքս խոստացինք վոր տանք Ֆեդը Ալեքսեուիճ Կլովին վոր ես աջորդ մեծին Մոսկովի թագավորին իռ (20,000) վոսկի վոր կանե բոդճ (2400) թուման ինչ ժամանակ վոր այս խորոհուրդն մեր կատարի աստուծով անպատճառ տամք և այլ ավելի ընծա շնորհակալությամբ շնորհ ենք քո մեծ բարությանդ փոխարեն վոր կառնես այս նեղ ժամանակին վասն մեր (կնիքներ)։
Թվ. ռնծբ (1152 - 1703) մայիս 27, ի գավառն Աղվան (8 ստորագրություն[2]:
Յեվ այս բոլոր կեղծիքները[3]) տեղ անցան: Ռուսաց կառավարությունը հավատաց, թե թղթերն ել, պարտամուրհակներն ել Աղվանք գավառումն են գրվել և յերկար ճանապարհ կտրել՝ Մոսկվա հասնելու համար:
Այս մի խոշոր հաղթանակ եր Իսրայել Որիի համար, վորի վրա հենվելով, նա մեծացնում եր իր պահանջները և ավելի ընդարձակ արկածախնդրական տարրեր եր մտցնում եր դիվանագիտական ձեռնարկության մեջ: 1703 թվականը վճռական տարի յեր Պետրոսի համար: Շվեդական պատերազմի աջող ընթացքն այնքան եր առաջ տարել նրան դեպի բալթիական ծովեզերքը, վոր նա այդտեղ, Նեվա գետի վրա, հիմնարկեց իր համար մի նոր մայրաքաղաք, Պետերբուրգը։ Իսրայել Որիի համար ել կեղծիքներով պատրաստված այդ նույն տարին վճռական եր։ Այժմ նա մտքում դրել եր գնալ Պարսկաստան, բայց վոչ թե իբրև կեղծ անվան տակ ծածկված մի անդամ այն դեսպանության, վոր ռուսաց կառավարությունը մտադիր եր ուղարկել այդ յերկիրը, այլ ինքն իսկ դեսպան իր սեփական անունով։ Այդ մի սովորական