եր ռուսական ցարի պես մի հզոր թագավորի նամակը[1]: Այդ պատճառով նա հրամանագրեց Շամախու խանին, վոր թույլ տա ռուսաց դեսպանին շարունակել իր ճանապարհը դեպի Պարսկաստանի մայրաքաղաքը։ Յեվ Որին գնաց, Բայց Շամախում նա մնացել եր արդեն մոտ յերկու տարի։
Ի՞նչ եր անում նա այդքան ժամանակ։ Այս մի հարց ե, վոր կարող ե բանալի դառնալ Սպահանի ֆրանսիական հուզմունքների գաղտնիքը բաց անելու համար։
Մենք կատարելապես վոչ մի բան չգիտենք այն մասին, թե ինչ արավ Որին այդ յերկու տարվա ընթացքում իր քաղաքական ձեռնարկության համար Ղարաբաղի վերաբերմամբ, վոր այնքան մոտ ե Շամախուն։ Հավանական ե, վոր վոչինչ չարավ, յեթե արած լիներ, վորևե հետք թողած կլիներ։ Միակ բանը, վոր կարող ենք արձանագրել, այն ե, վոր Պարսկաստանից վերադառնալիս նրա հետ միացած ենք տեսնում Գանձասարի Յեսայի կաթողիկոսին։ Այս ել, ինչպես հետո կտեսնենք, մի խոշոր ձեռքբերում եր. բայց բանն այն ե, վոր մենք չգիտենք ու՞ր և ի՞նչպես տեղի ունեցավ այդ բանը վոչ արդյոք Գանձակում, Պարսկաստան գնալու կամ, վոր ավելի հավանական ե թվում, այնտեղից վերադառնալու ժամանակ: Համենայն դեպս, Շամախում անցկացրած յերկու տարին չե կարելի լցնել այդ մի հատիկ գործով, և մենք պիտի վորոնենք, թե ի՞նչ աղբյուրից եր Որին կերակրում բազմամարդ շքախումբը և Արևելքը. շլացնող պերճանք պահպանում։ Ուրիշ աղբյուր չկար և չեր կարող լինել, բացի այն մեկից, ինչ տալիս եր Շամախին, բացի վաճառականությունից։ Յեսայի կաթողիկոսն անվանում ե Շամախին «ամենափարթամ մայրաքաղաք» և գրում ե. «Զի էր պանտար (նավահանգիստ) Կասպիական ծովուն և յամեն այն կողմանց վաճառականացն տեղիք բնակութեան և վաճառի և շահաւէտութեան ի Հնդկաց, ի Հռոմոց, ի Ջուղայու, ի Ըռուսաց և յամենայն երկրէ. և այսպէս լի էր ամենայն ըստացուածովք և գանձիւք[2], Այդ փարթամության ծնունդ եր Ղաբալա գյուղի թյուրք մելիքը, վոր միլիոնատեր եր և այդ վկայում եր, թե առևտրական կապիտալն ինչ խոշոր կուտակումներ եր գոյացրել վոչ միայն քաղաքում, այլև գավառում։
Որին վաճառականություն եր անում, ամենևին չքաշվելով իր