Թագավորը, վորին նույնպես շատ փքել—ուռցրելե յեկեղեցական ներբողականությունը, մի կատարյալ վոչնչություն ե այդ մարդու առաջ, իր զորքն ու զենքը տվել ե նրան, ինքը մի կողմ քաշվել յերևի գոհ ե, վոր կատարվում ե Կոստանդիանոսի կամքը և ամրապնդվում ե Արշակունիների գահը Հայաստանում։ Այդպիսի մի ապիկար բնավորություն առանց այլևայլության պիտի հաղթահարվեր Գրիգորի յեռանդի, ճարպիկության ե մանավանդ կազմակերպչական մեծ կարողության առաջ:
Յեվ յերկրի «քրիստոնեյացումը» կատարվում եր հեշտ, կայծակնային արագությւսմբ։ Այդ մի գաղափարական շարժում չեր մտցված ժողովրդական զանգվածների մեջ՝ համոզում, գիտակցություն առաջ բերելու համար։ Այդ մի հրաման եր, ձևական մի արարողություն։ Լուսավորում եր Գրիգորը վոչ թե խոսքով, համառ ու յերկարատև քարոզությամբ, այլ հրով և յերկաթով։ Հեթանոսական Հայաստանում մեհյանը մի ավատական հիմնարկություն եր, ուժեղ ու հեղինակավոր, մանավանդ նրանով, վոր, հարստությունների կուտակումներ եր պարունակում իր մեջ։ Հիմնովին կործանել այդ տաճարները, կոտորել կամ փախցնել նրա պաշտոնյաներին-այս եր, վոր Գրիգորի համար նշանակում եր է«տարածել Քրիստոնեություն» յերբ նա, թագավորական զորքերի գլուխն անցած, մի տեղից թռչում եր մյուս տեղ՝ մեհյաններ քանդելու և քուրմեր փախցնելու համար։ Ագաթանգեղոսը շարունակ այսպիսի արտահայտություններով ե հիշատակում իր հերոսի աստվածային առաքելությունները։ Բայց նա չի մոռանում նաև շարունակ և միալար կրկնել, վոր կործանված մեհյանի վոսկին ու արծաթը Գրիգորը չեր վոնչացնում, այլ վերցնում եր զանազան նպատակներով գործադրելու համար։
Գաղտնիքըր բացված ե։ Սրբազան թալան—ահա գլխավորը, միսիոնարության առանցքը, հաջողության մեծ գրավականը։ Մեհյանների հարստությունն, իհարկե, միայն մետաղական չեր։ Ավատական կարգի մեջ ամենամեծ հարստությունը հողն եր, միանման անկշտությամբ թալանվում եյին և մեհենապատկան հողերը։ Այս հարստությունների բաշխման միջոցով եր, վոր Գրիգորը կազմակերպում եր քրիստոնեյական յեկեղեցին Հայաստանում, նրա պաշտոնեյությունը, նրա նվիրապետությունը և այն քաղաքական ույժը, վորի վրա նա պիտի կռթներ։
Քրիստոնեյության այս մուտքը Հայաստան պետք ե նկատել իբրև մի ամբողջ ավատական շարժում, վորի մեջ տակն ու վրայությունների յեն յենթարկվում հողային հարստությունների