Յերեմիա Չելեպիի ազգասիրությունը խաղաղ զարգացումն ունի իբրև պաշտամունք: Նա գրող ե իր ժամանակի չափանիշով, բավական լայն գիտական զարգացման տեր ե, գիտե լեզուներ, հասարակական գործիչ ե, հրապարակախոս, բեղմնավոր հեղինակ ե և թարգմանիչ, նույնիսկ և բանաստեղծ, ազգության հիմք համարում ե յեկեղեցին, կրոնասեր ե, նույնիսկ կրոնամոլ բայց այս չե խանգարում նրան կռվել իր ժամանակի հոգևորականության անորինակ ընկած և փչացած բարքերի դեմ, մի խոսքով նա հանդիսանում եր նախատիպ մարմնացում այն մտավոր շարժման, վոր այնուհետև սեփականում եր արևմտահայությունը, կենտրոն ունենալով գրեթե բացառապես Կ. Պոլսի գաղութը:
Քանի վոր մենք այստեղ գործ ունենք հայ ինտելիգենցիայի, իբրև հասարակական շերտավորման, սկզբնավորման հետք մենք պարտավոր ենք գտնել յերկու տիպերի-արևմտյանի և արևելյանի-հատկանշական տարբերությունների հիմքերը, վորոնք խարսխված եյին յերկու խոշոր ազգային հատվածները վարող տնտեսական ույժերի վրա: Մենք տեսանք մինչև այժմ, թե արևելքում այդ ույժը խոջայական կապիտալն եր, ասացինք և այն, վոր արևմուտքում տիրողն ամիրայական կապիտալն եր: Խոջայական կապիտալի ծննդաբանության հետ մենք արդեն բավականաչափ ծանոթ ենք, և այս մեզ միջոց կտա հասկանալու` հանձին Որիի՝ նրա ստեղծած ինտելիգենցիայի-այսինքն արևելյանի-բնութագծերը։ Մնում ե մի քիչ ել ծանոթանալ ամիրայական կապիտալի ծննդաբանության հետ, վորպեսզի միևնույն միջոցը կիրառենք արևմտյան ինտելիգենցիայի վերաբերմամբ:
Արդ՝ ամիրայական կապիտալը ներկայացնում եր մի զուտ թյուրքական հիմնարկություն, բղխած Թյուրքիայի, իբրև մի իսլամական պետութեան, եյությունից: Իսլամի այն որենսդիրները, վորոնք վոչ-իսլամ հպատակներին հավասարեցնում եյին գրեթե ստրուկների վիճակին, ապրում եյին մի ժամանակ, յերբ տնտեսությունը գտնվում եր նահապետական-տոհմատիրական դրության մեջ, յերբ դրամական տնտեսությունը չափազանց թույլ եր, գրեթե վոչինչ նշանակություն չուներ վաչկատուն֊-ցեղային կյանքով ապրող Արաբիայում։ Քաղաքակրթության ստորին աստիճանների վրա կանգնած ժողովուրդները մեծ պահանջներ ունենալ չեյին կարող: Ոմար խալիֆան, վոր առաջինն ե յեղել իսլամների և վոչ-իսլամների մեջ անհավասարության խոր խրամներ փորողներից, ապրում եր, չնայած վոր մի մեծ նվաճող