Այս էջը հաստատված է

«Հայերը եյին և են Թյուրքիայի ամենավաճառ և ամենահարուստ ժողովուրդը, վորով և լավագույն յերաշխավորությունները յեղած են առաջի Բ. Դրան, ըլլալով ներհուն թյուրք լեզվին, ըլլալով նաև հավատարիմ րայաներ՝ կը մատուցանեն պաշտոնատար փաշաներու բոլոր այն պետքերը, վոր հանձնարարելի կընեն իրենք թյուրք վարչապետի մը հանդեպ, իբրև կարող ու ժիր մարդ գործի, իբրև ամուր սեղանավորներ, իբրև հլու, վարկատու։ Հարկերը գանձվելով բնական նյութերու ձևին տակ, հայերուն տաղանդը, իբրև վաճառական և սեղանավոր, կրկնապես ոգտակար կը դարձունե անոնք և կընծայե անոնց շատ առիթներ արագ արագ դիզելու մեծ հարստություններ։ Ինք վեհ. սուլթանն ալ հաշտ աչքով կը նկատե անոնց բարեբաստ հաջողությունները այնու մանավանդ, վոր անոնց հարստությունները այլ հոգածությամբ կը պահվին կը մնան իրենց դրամարկղերուն մեջ, մինչև վոր կառավարական կամք մը կամ պետք մը դուրս բերե անոնք աճեցնելու համար միրիի հասույթները... Յեթե իրենք (սառաֆները) մերժեն յերաշխավոր ըլլալ թյուրք կառավարչի մը համար, այդ կառավարիչն արժեք չունենար հաչս կաոավարության պարզ անհատե մը ավելի, վորով այդ սառաֆներն են իրապես գավառներու վարիչներն ու կը վարեն ըստ հաճույս և ի շահ անձանց. նույն իսկ վերջին ատենները այնքան հզորեցուցած են իրենց կշիռն, վոր վոչ մեկ սեղանավոր կը հավանի սառաֆն ըլլալ փաշայի մը (վոր բարձրացած ե այդ աստիճանին` կրնանք ըսել` բարեհաճությամբ սառաֆին), յեթե փաշան չճարե վկայագիր մը անոր նախորդ սեղանավորեն` հաստատելու համար թե վճարած ե անոր իր բոլոր պարտքը:

«Յենթադրենք վոր փաշային վճարելիք գումարն առ կառավարությունն ըլլա 500,000 ղրուշ(5000 վոսկի) վճարյալ քառորդ մասամբ, սեղանավորը նույն հետայն մեկ անգամեն պարգևատվությամբ մը կառնե փաշայեն ընկալագիր մը ամբողջ այդ գումարին համար, և այս ընկալագիրն կը բերե իրեն առ նվազն յերկու առ հարյուր (ամսե ամիս) տոկոսիք մը։ Ապա պետք ե հայթայթել փաշային զենք, շալեր, չիպուքներ, ձիեր, վորոնց համար սեղանավորը կառնե 10 տոկոս հանձնարարագին մըն ալ։ Փոխարեն ստակները պետք և վճարվեն յերկու, չորս և վեց ամսվան միջոցներուն. բայց ինք անմիջապես կառնե փաշայեն ընկալագիր մը ամբողջ գումարին համար, մյուս ընկալագրին նման տոկոսիքի յենթարկյալ։ Յերբ քիչ ատենեն փաշան հասնի նշանակյալ գավառը` պարտի ղրկել սեղանավորին նվեր մը հասարակաց հասեն հարյուրին տասը կամ հինգ արժեքով, իբրև որինավոր խայրիք իր պաշտոնին, նմանապես նվեր մը սեղանավորին գործակատարին ալ` իր գավառին պես պես արտադրություններեն։ Բայց յերբ սեղանավորն իմանա իր գործակատարեն, թե փաշան դրամ կը դիզե՝ անմիջապես կը ղրկե անոր ծանուցագիր մը սա ձևով. «Դժբախտաբար ձեր բարձրության դեմ տրտունջներ հասած են հոս, բայց յես լռեցուցի անոնք ճարտարմտությամբ: Այս գործ 10,000 ղրուշի մը ծախք պատճառեց ինձի, զոր անցուցի ձեր հաշվին, խնդրեմ հաճեցեք անցունել զայն պահանջիս կողմը»։ Կրնա ըլլալ, վոր այս ծախքն իրավ յեղած ալ ըլլա, բայց և իբրև հաճախ շինծու կըլլա: Թերևս կարծվի ալ, վոր յեթե յերբեք այսպիսի փաշա սատրազամ ըլլա՝ պիտի ջանա վրեժն առնել այսպիսի անիրավության մը, բայց բնավ այդպես չե. հայերն իրենց հարստությամբն հայթայթած ալ են իրենց թարաֆներ (կողմնակիցներ), ճարպիկ միջոցներ ու բավական հզոր ազդեցություն մը նպաստավորելու համար սատրազամին անվանումն իսկ, և գործի վրա գտնվող թյուրքերը կը համարին սեղանավորին հարստահարություններն