Այս էջը հաստատված է

իբրև հարկավոր չարիք, վոր և աղբյուրներ են իրենց ալ հարստության: Սատրազամ ընտրյալն ալ ունի ուրիշ շահ մը ևս խնայելու իր սեղանավորին. նա կընդունե անկե իր պարտքերուն ջնջումը ի վարձ պաշտպանությանը, զոր կընձեռե սեղանավորին ընդդեմ ներհակ ազդեցությանց մյուս փաշաներուն: Ամենեն հարուստ սեղանավորին ունեցածը կրնանք յենթադրել մեկ միլիոն լիրա սթերլին մը. բայց և այսպես՝ իրենք միշտ անակնկալով մը ամեն բան կորսունցունելու վտանգի մեջ են։

«Գավառներու մեջ փաշայի ընկերացող խորհրդական գործակատարն հաճախ կառնվի սառաֆին ազգականներեն և բոլոր դրամական գործերը կըլլան անոր ձեռքով. դրամին սակն ու հանձնարարողչեքը շատ աչքի զարնող գումարներ են: Այս գործակատարն ե, վոր կը հավաքե գավառին հասույթները, վորոնց հանդեպ իր ներկայացուցած տունն յերաշխավոր յեղած ե և այդ հասույթարդյանց վրա շահավաճառներ կընե շատ վար գինով մը ձեռք բերել հնարելով ամեն բան. ըստ այսմ ամեն փաշայի կցորդ կընթանա վերատեսուչ մը ինչպես սլացող ձուկերուն խեցեմորթ մը, վորմե չկրնար պրծիլ բովանդակ ճիգերովն անգամ: Փաշային բոլոր շարժումները կը հսկվին. անոր բոլոր յեկամուտներուն տերի պես ե վերատեսուչը, և կը մղե զայն բռնական ու հարստահարիչ գործերու՝ չը թողլով, վոր ստանա նա իր ամբողջ հասույթը: Փաշան չը կրնար ճամբու դնել զայն, վասն զի կապած ե անոր տիրոջ յերաշխավորությանն իր պաշտոնին բովանդակությունը»[1]

Բայց սառաֆական կեղեքումների ասպարեզը միայն գավառները չեյին։ Սուլթանների մայրաքաղաքը գավառներից պակաս չեր հպատակված նրանց։ Ահա ինչ լրացուցիչ մանրամասնություններ ե տալիս մի ուրիշ, նույնպես շատ լավատեղյակ յեվրոպացի մի հեղինակ.

«Մեծ վեզիրը, մինիստրներից յուրաքանչյուրը ունին սառաֆներ։ Սրանք են, վոր հետևում են իրանց տերերին պատկանող գումարների գանձման, կանխիկ տալիս են այն գումարները, վորոնց պետք ունեն սրանք, հոգում են նրանց տան ծախսերը, առանց վորի փաշան կամ եֆենդին մտածեր յերբեք ստուգել նրանց հաշիվները, մինչև իսկ ընկալագիր ստանալ նրանցից այն գումարների մասին, վորոնք գտնվում եյին նրանց ձեռքին:

«Դարձյալ այս սառաֆներին եյին դիմում, թյուրքերի միջից այն սոսկական անհատներն ամեն անգամ, յերբ փողի կարոտություն ունեյին։ Յեթե այսպիսիները չունեն անշարժ կալվածներ գրավ դնելու համար, այդ դեպքում նրանց ձեռքն են տալիս արժեքավոր իրեր, վորոնք սառաֆների կողմից գերադասելի յեն համարվում անշարժ կայքերից, վորովհետև այդ իրերին նրանք տիրանում են չորս-հինգ տարվա ընթացքում՝ անչափ տոկոսներ բարդելու միջոցով:

«Այն վարկը, վոր վայելում են սառաֆներն իրենց հովանավորների մոտ, նրանց համար շահի մի առատ աղբյուր ե: Ամեն անգամ, յերբ մի անհատ, լինի նա ոտարերկրացի, լինի՛ տեղացի, մի շնորհ ե աղերսում մի մինիստրից կամ Բ. Դրան_մի մեծավորից, սա դիմում ե իր սառաֆին, վորի միջնորդությունն, նման դեպքերում, ինչպես նաև այն վճարը, վոր նա ստանում ե դրա համար

  1. Յ.Գ.Մ.-«Մաս. պատմ. հայ մեծատուններու», յեր 116—119։