Այս էջը հաստատված է

բաշխման ավանդական կարգերը վոչնչացնելով հին տերերին, նոր ավատատերեր առաջ քաշելով, մնացողներին կամ ուժեղացնելով, կամ թուլացնելով, նայած թե ինչպես են պահանջում նոր յեկեղեցու կուսակացական շահերը։ Այսպիսով ավատական դասի մեջ գոյանում եին տեսակ-տեսակ խմբավորումներ իրենց ուրույն–ուրույն շահերով, վորոնք հակադիր և հակամարտ դրություններ եյին գոյացնում, փոխհարբաերությունների և շփումների սրությունն ավելի ևս սաստկացնում։ Ավատականությունն արդեն ինքն ըստ ինքյան դյուրավառ նյութերով հարուստ մի միջավայր եր պատրաստել իր առաջխաղացության մեջ դեպի ընդհանուր և վերջնական հաղթանակ, քրիստոնեյությունն ընկնելով այդ դյուրավառ միջավայրի մեջ, բռնկեցնում եր ավատական մի ամբողջ հրդեհ՝ ավատական հեղափոխությունը փութացնելու համար:

Նոր, ուժեղ և լավապես կազմակերպված ավատական հիմնարկություն եր դառնում քրիստոնեյական յեկեղեցին, ստանալով ամեն գյուղում առատ հողաբաժիններ և այդպիսով դառնում եր ճորտային տնտեսության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Բայց յեկեղեցական կազմակերպման մեջ առանձնապես կարևոր դերը պատկանում եր յեկեղեցու պետին, և Գրիգորն այդ պետի դիրքը կարգավորում եր անձնապես իր համար ամենահոյակապ կերպով։ Պետն ինքն եր և մի ուրիշին այդ տեղը նա չեր տա, և ահա այդ, իր փառաբանողների բերանով սրբերի ամենավերին դասի մեջ դրվածը, այդ «հրեշտակի մարմնի»-ն այդ գրեթե աստվւսծը ցույց եր տալիս, վոր հաշվի ու շահի լավագիտակ մարդ ե, և հարստությունների բաշխման միջոցին անձնապես իրան եր պահում առյուծի բաժինը։ Իբրև քահանայապետ՝ նա դառնում եր ամենից հարուստ մարդը Հայաստանում, գուցե թագավորի չափ հարուստ, հետևաբար ամենից ուժեղն ու հեղինակավորն ավատական դասի մեջ։ Այս,-յեթե հարցնելու լինենք մի կղերականի, —վոչ թե, իհարկե, իր անձի, իր «հողեղեն շինվածքի» համար, այլ միայն ու միայն Քրիստոսի փառքի համար։

Փավստոս Բյուզանդը, մի մոլի կուսակից Գրիգոր Լուսավորչի տոհմի, մի գրեթև անհավատալի թիվ ե տալիս նրա կալվածներին,-15 գավառ[1]։ Իրանց թագն ու պսակը Տարոնի Աշտիշատն եր, «մեհեան մեծագանձ,- ասում ե Ագաթանգեղոսը,-լի ոսկով

  1. «Փավստոսի Բիւզանդուցւոյ Պատմութիւն Հայոց», Վենետիկ, 1832թ. յեր 111